Տրորած վարունգ. Մարինադի յուրօրինակ բաղադրատոմս, որը ստացվում է արագ և համեղ
Ես այս եղանակով դեռ չէի պատրաստել, բայց, երբ փորձեցի՝ ահավոր համեղ ստացվեց: Կծու սոուսով մարինացված վարունգը պարզ ու համեղ ամառային խորտիկ է:
Հուշում. Ընտրեք պինդ, միջին կամ փոքր վարունգներ՝ մարինադը խրթխրթան ու ձիգ պահելու համար:

Տրորած վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Վարունգ 600 գ
- Սոխ 1 հատ
- Սխտոր 5 պճեղ
- Սամիթ՝ ըստ ճաշակի
- Աղ 1 թեյի գդալ
- Կարմիր (աղացած) պղպեղ 0,5 թեյի գդալ
- Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Տրորած վարունգ. Պատրաստման եղանակը
- Պետք է լվանալ վարունգը և կտրել պոչերը:
- Կտրատել սոխը բարակ օղակներով:
- Մանրացնել սխտորը բարակ շերտերով:
- Սամիթ կարելի է շատ վերցնել և կտրել մի մեծ փունջ:
- Ամուր, բերանը փակվող տոպրակի մեջ լցնել սխտորը, սամիթը, սոխը և վարունգը:
- Բոլոր մթերքները շերտերով դասավորելով լցնել ամբողջ տոպրակը:
- Վրան ցանել աղ և համեմունքներ, պղպեղ և կանաչիներ:
- Փակել տոպրակը և լավ թափահարել այն:
- Մի փոքր բացել տոպրակը, բաց թողնել օդը և փակել, մի փոքր ծեծել այն:
- Նորից փակել տոպրակը և դնել սառնարանը 20 րոպե:

Հուշում. Այս վարունգները լավ համադրվում են խաշած երիտասարդ կարտոֆիլի, քաբաբի, տապակած ձկների, խորոված բանջարեղենի և այլ ուտեստների հետ: Դուք կարող եք վարունգը պահել տոպրակի մեջ կամ տեղափոխել կափարիչով տարայի մեջ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ բրոկոլիով աղցան







