Թխենք շատ մեծ, համեղ և Փափուկ բիսկվիթ, որը լցնում է ամբողջ տունը նուրբ ցիտրուսային համով։
Բաղադրատոմսի մեջ ամեն ինչ շատ պարզ է. պետք է չափել հիմնական մթերքները ճաշի գդալով, յուրաքանչյուրը՝ 12 հատ:

Փափուկ բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 12 ճաշի գդալ
_Ձեթ 12 ճաշի գդալ
_Կաթ 12 ճաշի գդալ
_Ալյուր 12 ճաշի գդալ
_Ձու 3 հատ
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
_Մեկ կիտրոնի քերուկ
_Կես կիտրոնի հյութ
_Շաքարի փոշի ցանելու համար


Փափուկ բիսկվիթ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել աղի և շաքարավազի հետ, մինչև հարթ լինի։
_Լցնել բուսայուղը և կաթը, հարել հարիչով։
_Ավելացնել կիտրոնի հյութն ու քերուկը, հարել։
_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցչի հետ և լցնել հեղուկ զանգվածի մեջ, ստանալ թանձր խմոր։
_Ջեռոցի համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, ձևամանի մեջ տարածել, որ հավասարաչափ բաշխվի։
_Թխել 180 աստիճանով մոտ 30-35 րոպե։
_Սառելուց հետո ցանել շաքարի փոշի և մատուցել։

Եթե դուք ունեք չորացրած մրգեր, հատապտուղներ և այլ քաղցր հավելումներ, կակաչի սերմեր, կարող եք նաև ավելացնել չամիչ, ծիրանի չիր, սալորաչիր և այլն։
Թթվասերով կրեմը նույնպես հարմար կլինի այս աղանդերի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձվանի բիսկվիթ







