Փափուկ բիսկվիթ. Արագ և համեղ ստացվող հյուրասիրություն

Փափուկ բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ բիսկվիթի բաղադրատոմսը վաղուց օգտագործվում է, այն միշտ հիանալի է ստացվում, հյուրերին դուր է գալիս: Բիսկվիթը պատրաստվում է պարզ և արագ, քիչ քանակով մթերքներից։

Դուք կարող եք այն հյուրասիրել տորթի փոխարեն, քանի որ ստացվում է շատ նուրբ և համեղ:

Փափուկ բիսկվիթ

Փափուկ բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր 1 բաժակ

_Մուրաբա 1 բաժակ

_Շաքարավազ 0,5 բաժակ

_Ալյուր 2,5 բաժակ

_Աղ մի պտղունց

_Սոդա 1 թեյի գդալ

_Ձու 2 հատ

 

Ծիրանի մուրաբա

Փափուկ բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել մինչև հարթվի, ավելացնել կեֆիրը ու մուրաբան:

Հուշում. մուրաբան վերցրեք ձեր ճաշակով, բայց իդեալական տարբերակը ծիրանի կամ սալորի, ելակի, քաղցր և թթու համն է, այն ստեղծում է հիանալի հավասարակշռություն։

_Զանգվածին մի պտղունց աղ ավելացնել, մաս-մաս ավելացնել սոդայի հետ մաղած ալյուրը և խառնել։

_Խմորը պետք է լինի թանձր, ձգվող։

_Ձևամանին յուղ քսել և ցողել սպիտակաձավարով կամ ալյուրով, խմորը լցնել, հարթեցնել։

_Թխել 180 աստիճանում մոտ 30 — 40 րոպե: Փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

_Թխվածքը թողնել սառչի և մատուցել:

Փափուկ բիսկվիթ

Թխվածքը շատ համեղ է, բայց եթե մի երկու րոպե ժամանակ կա, կարող եք հարել սերուցքային թթվասերը շաքարի փոշիով և վրան քսել կրեմը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք