Փափուկ բուլկիներ. Եթերային ու նուրբ քաղցրավենիք

Փափուկ բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստենք եթերային ու փափուկ  բուլկիներ՝ փետուրի պես նուրբ։

Ես այս բաղադրատոմսի խմորն անվանում եմ բազմակողմանի. այն հարմար է բուլկիների, կարկանդակների և ռուլետների համար՝ տարբեր միջուկներով՝ և՛ քաղցր, և՛ աղի:

Փափուկ բուլկիներ

Փափուկ բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 200

_Ջուր 200 մլ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Չոր խմորիչ 1 տուփ

_Բուսական յուղ 100 մլ

_Փափկած կարագ 100 գր

_Ալյուր մոտ 750 գր

_Դեղնուց՝ քսելու համար

_Կակաչի սերմեր՝ ցանելու համար

Փափուկ բուլկիներ

Փափուկ բուլկիներ

Փափուկ բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթն ու ջուրը խառնել, ավելացնել շաքարավազը, խմորիչը և զանգվածը խառնել, թողնել 5-10 րոպե։

_Ավելացնել բուսական յուղը, աղը և խառնել։

_Լցնել մաղած ալյուրը՝ մասերով և լավ հունցել խմորը։

_Զանգվածը պետք է լինի փափուկ, ճկուն: Ալյուր կարող է ավելի քիչ անհրաժեշտ լինել։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում՝ 1 ժամ։

_Խմորը դնել ալյուր ցանած սեղանի վրա, հունցել։

_Խմորը բաժանել գնդիկների, քսել բուսայուղ, ծածկել:

_Յուրաքանչյուր գնդիկից ձեռքերով ձգել շերտ, քսել փափկած կարագ և փաթաթել խողովակաձև՝ եզրերը ներս խրելով։

_Շարել ջեռոցի յուղած տապակի վրա, ծածկել և թողնել 20 րոպե։

_Հարած ձվի դեղնուց քսել, ցանել կակաչի սերմեր։

_Թխել 190 աստիճանով՝ մինչև պատրաստ լինի։

_Ջեռոցի տապակը ծածկել սրբիչով և թողնել 20 րոպե։

Փափուկ բուլկիներ

Փափուկ բուլկիներ

Այսպիսի փքուն, փափուկ և քնքուշ, բուլկիների վառ բույրով, այն ձեզ անպայման դուր կգա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք