Առաջարկում ենք թխել կաթնային փափուկ բուլկիներ, որոնք անհավանական նուրբ են ու եթերային:
Այս բաղադրատոմսով առաջին անգամ պատրաստելուց հետո բոլորովին մոռացել եմ, թե երբ եմ խանութից բուլկի գնել։ Սրանք ստացվում են շատ նուրբ, փափուկ և համեղ։
Եվ ամենակարևորը, պետք չէ խմորը երկար հունցել, անպայման փորձեք թխել։

Փափուկ բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 210 մլ
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Խմորիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 300 գր
_Աղ 1\2 թեյի գդալ
_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
_Կաթ 210 մլ
_Կարագ՝ քսելու համար

Փափուկ բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Վերցնել կաթը և լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը, խմորիչը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել։
_Հետո ավելացնել ալյուրը, աղը, հունցել խմորը: Ծածկել կափարիչով կամ թաղանթով և թողնել 20 րոպե։
_Խմորի մեջ ձիթապտղի յուղ լցնելուց հետո անհրաժեշտ է, որ այն ամբողջությամբ ներծծվի, դրա համար պետք է բահիկով հունցել:
_Ծածկել կափարիչով և թողնել մոտ 1 ժամ բարձրանա։
_Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել, խմորը դնել, մի քիչ բացել և բաժանել 6 հավասար մասերի, յուրաքանչյուրը գնդել։
_Այնուհետև յուրաքանչյուր գնդիկ բաժանել 4 հավասար մասերի, կլորացնել, դնել կեքսի կաղապարի մեջ։
_Ծածկել թաղանթով և թողնել 40 րոպե հասունանա:
_Խմորին քսել կաթ, դնել ջեռոցը, որը տաքացվել մինչև 185 աստիճան և թխել 15 րոպե։
_Թխված բուլկիներին հալված կարագ քսել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի կրուասաններ







