Ուզում ենք ձեզ ներկայացնել փափուկ բուլկիների բաղադրատոմս: Տանձով կարկանդակները հազվադեպ են մեր սեղանին, չնայած պտուղն ավանդաբար նույնքան հայտնի է, որքան խնձորը:
Փորձեք պատրաստել և այն կդառնա ձեր նախընտրածներից մեկը:

Փափուկ բուլկի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 100 մլ
_Թթվասեր 100 մլ
_Չոր խմորիչ 7 գր
_Շաքարավազ 50 գր
_Դեղնուց 2 հատ
_Կարագ 80 գր
_Աղ մի պտղունց
_Ալյուր 400 գր
Լցոնը պատրաստելու համար
_Տանձ 400 գր
_Կարագ 50 գր
_Շաքարավազ 50 գր
_Եգիպտացորենի օսլա 30 գր
Վրան ցանելու փշրանք պատրաստելու համար
_Շաքար 50 գր
_Ալյուր 50 գր
_Կարագ 50 գր


Փափուկ բուլկի. Պատրաստման եղանակը
_Շաքարավազը, խմորիչը և մի երկու ճաշի գդալ ալյուրը լուծել տաք կաթի մեջ, խառնել և թողնել, որպեսզի խմորիչը ակտիվանա:
_Հալեցնել կարագը, լցնել զանգվածի մեջ, խառնել: Ավելացնել թթվասերը, դեղնուցները, աղ և խառնել:
_Մաղած ալյուրը մաս -մաս լցնել և լավ հունցել՝ փափուկ և ճկուն խմոր ստանալ:
_Անհրաժեշտության դեպքում կարելի է մի փոքր ալյուր ավելացնել: Թողնել տաք տեղում 1 ժամ:
_Մաքրել տանձը և կտրել խորանարդներով, դնել կարագով տապակի մեջ և վրան շաղ տալ շաքար:
_Եփել 3 -ից 5 րոպե, կտորները հանել հյութից և թողնել, որ չորանա:
_Երբ տանձի զանգվածը չորանա և սառչի, խառնել օսլայի հետ:
_Վրան շաղ տալու փշրանքների համար ձեռքերով տրորել բոլոր բաղադրիչները:
_Կարկանդակներ ձևավորել միջուկով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա
_Ծածկել և թողնել հանգստանա 10 րոպե:
_Կարկանդակների վրա քսել մի գդալ կաթով հարած դեղնուց և շաղ տալ ստացած փշուրները:
_Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20-25 րոպե:

Խմորը շատ փափուկ և եթերային է, այն լավ է ձևավորվում, ուստի բուլկիներն ու կարկանդակները, կարելի է պատրաստել տարբեր ձևերով՝ դասական, վարդեր, խոզուկներ կամ խխունջներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի Կրուասաններ







