Կաթնաշոռով փափուկ թխվածքաբլիթը շատ նուրբ է և խոնավ։ Խոհարարության համար ձեզ հարկավոր է մթերքների մատչելի հավաքածու:
Ես հաճախ եմ պատրաստում այս թխվածքաբլիթները, քանի որ սրանք հարմար են թե ամենօրյա սուրճի կամ թեյի, թե երեխաների նախաճաշի համար:

Փափուկ թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 1 բաժակ
_Ալյուր 1 բաժակ
_Կարագ 100 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 100 գր
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի

Փափուկ թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և խառնել աղի և վանիլինի հետ։
_Ավելացնել խոշոր քերիչով քերած սառը կարագը:
_Ամբողջ զանգվածը ձեռքերով մանրացնել փշրանքներով։
_Կաթնաշոռը հարել ընկղմվող բլենդերով։
Խորհուրդ՝ եթե չոր կաթնաշոռ ունեք, ավելի լավ է ավելացնել 2 ճաշի գդալ թթվասեր։ Յուղոտի համար մեկ ճաշի գդալ թթվասերը բավական կլինի։
_Կաթնաշոռը խառնել ալյուրի հետ և հունցել խմորը։
_Խմորը դնել տոպրակի մեջ և 30 րոպեով դնել սառնարանը։
_Խմորը դնել ալյուրոտ սեղանին ու բաժանել 4 մասի։
_Յուրաքանչյուր մասը շերտով գրտնակել, վրան շաքարավազ ցանել ու դնել իրար վրա, սեղմել։
_Ստացվող շերտը կտրատել բաժին կտորների և թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա։
_Թխել 200 աստիճան տաքացնելով ջեռոցը մոտ 15 — 20 րոպե մինչև ոսկե դարչնագույնը։

Եթե ցանկանում եք, շաքարավազն ու դարչինը խառնեք և ցանեք սառեցված թխվածքաբլիթների վրա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







