Փափուկ թխվածքի հեշտ բաղադրատոմսերից մեկը, որով կարող է պատրաստել նույնիսկ սկսնակ խոհարարը: Որպես ներծծում կամ կրեմ, վերցրեք ցանկացած ջեմ, մուրաբա, կամ հարած սերուցք:

Փափուկ թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 6 ճաշի գդալ
_Փափկեցված կարագ 100 գ
_Թթվասեր 250 գր
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 15 գ
_Ալյուր 230 գ
_Ջեմ, ծիրան կամ չրեր

Փափուկ թխվածք. Պատրաստման եղանակը
_Փափկեցված կարագը խառնել աղի և շաքարի հետ, զանգվածը տրորել մինչև հարթվի:
_Ձուն խառնել զանգվածին և ամեն ինչ հարել:
_Ավելացնել ռիկոտա կամ թթվասեր, խառնել մինչև համասեռ դառնա:
_Լցնել փխրեցուցիչի հետ խառնած մաղած ալյուրը և հունցել բավականին թանձր խմոր:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և լցնել խմորը, հավասարեցնել:
_Վրան կարելի է չորացրած մրգերի կտորներ, հասած ծիրանի կտորներ կամ հատապտուղներ շարել:
_Պետք է թխել 180 աստիճանով մոտ 30 — 35 րոպե:
_Սառեցված կարկանդակի վրա քսել ծիրանի կամ այլ ջեմ:
_Թխվածքն ավելի համեղ դարձնելու համար ջեմի վրա կարող եք հարած սերուցք և շաքարի փոշի ավելացնել, կամ հալված շոկոլադ լցնել:

Տորթը շատ թեթև, խոնավ, քնքուշ է, նույնիսկ կարող եք այն կտրել երկու շերտի և ձևավորել իսկական շերտավոր վտորթ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Մարս







