Փափուկ կարկանդակ. Նուրբ է, քան շոռակարկանդակը և հեշտ է թխվում

Փափուկ կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ոչ մի կաթնաշոռային թխվածք չի կարող համեմատվել մեր ավանդական, փափուկ կարկանդակի հետ։

Դրանք միշտ քնքուշ են ստացվում, փափուկ և բուրավետ:

Փափուկ կարկանդակ

Փափուկ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 150 գր

_Ալյուր 250 գր

_Մի պտղունց աղ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 100 գր

Լցոնի համար անհրաժեշտ է

_Կաթնաշոռ 400 գր

_Շաքարավազ 100 գր

_Կարագ 80 գր

_Ձու 3 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Փափուկ կարկանդակ

Փափուկ կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Կարագը նախապես հանել սառնարանից, որպեսզի փափկի։

_Կարագը խառնել շաքարավազի և ձվի հետ։

_Լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը, մի պտղունց վանիլին՝ ըստ ճաշակի, աղ և հունցել փափուկ խմոր։

_Դնել տոպրակի մեջ ու 30 րոպեով դնել սառնարանը

_Խմորը գրտնակել, կողքերով տարածել կաղապարի մեջ։

_Լցնել միջուկը՝ նախապես դրա համար բոլոր բաղադրիչները խառնելով։

_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել մոտ 40 — 50 րոպե։

Փափուկ կարկանդակ

Կարկանդակը պատրաստվում է շատ նուրբ միջուկով, փափուկ, բերանում հալչող։ Եթե ​​կաթնաշոռին նաև կիտրոն քերուկ ավելացնեք, ապա բույրը կտարածվի ողջ խոհանոցում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք