Խնձորով փափուկ կարկանդակի այս բաղադրատոմսը չափազանց պարզ է, գրեթե բոլորը կարող են պատրաստել այն։
Այս խմորեղենի թխումը շատ ժամանակ չի խլի, և այն շատ համեղ, ախորժելի և հագեցնող կստացվի։

Փափուկ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խնձոր 2 հատ
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 150 գր
_Կարագ 80 գր
_Կաթ 200 մլ
_Ալյուր 300 գր
_Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
_Շաքարի փոշի

Փափուկ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ամանի մեջ կոտրել ձվերը, լցնել շաքարավազ, խառնել հարիչով:
_Մանրակրկիտ խառնելուց հետո ավելացնել նախապես հալեցրած կարագը, խառնել:
_Զանգվածի մեջ բարակ հոսքով ավելացնել կաթը։
_Ալյուրը մաղել, որ գնդիկներ չլինեն, լցնել փխրեցուցիչը, հարել մինչև հարթվի։
_Միջուկի համար խնձորները մաքրել, հանել կորիզների մասը, կտրել խորանարդներով, լցնել խմորի մեջ և խառնել։
_ 27 x 18 սմ չափի ձևամանը յուղել արևածաղկի ձեթով:
_Խմորախնձորային զանգվածը հավասարաչափ տարածել ձևամանի մեջ։
_Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35 րոպե։
_Կարկանդակը պատրաստ է, ստացվում է փափուկ, ախորժելի և քնքուշ։
_Կարող եք մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով տորթ







