Նուրբ ու Փափուկ կեքսիկներ այս բաղադրատոմսով դեռ չեք փորձել: Ուղղակի հրաշալի համ ունեն։
Մեկ անգամ փորձեք և միշտ կթխեք, քանի որ այն պատրաստվում է շատ պարզ և արագ։ Իսկական հյուրասիրություն քաղցրասերների համար։

Փափուկ կեքսիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Աղ 1 պտղունց
_Շագանակագույն շաքարավազ 150 գր
_Վանիլային շաքար 8 գր
_Բուսական յուղ 70 գր
_Կաթ 180 գր
_Ալյուր 250 գր
_Փխրեցուցիչ 10 գր
_Շոկոլադի կտորներ

Փափուկ կեքսիկներ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել ամանի մեջ, աղի ու շաքարավազի հետ, ավելացնել վանիլային շաքարավազը, հարել խառնիչով։
_Հաջորդը, ավելացնել բուսական յուղը, խառնել:
_Կաթը ավելացնելուց հետո անընդհատ խառնելով՝ ալյուրը մաս-մաս ավելացնել։
_Լցնել փխրեցուցիչը, խառնել, ապա խմորին ավելացնել շոկոլադի կտորները։
_Կեքս թխելու համար սիլիկոնե կաղապարը վերցնել, յուրաքանչյուր անցքի մեջ թղթե կաղապար դնել և լցնել խմորը։
_Վրան զարդարել շոկոլադի քերուկով:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15-20 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս Շոկոլադե մաֆիններ







