Փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք հետաքրքիր տարբերակով շատ փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու։ Զարմացա՞ք, այո շատ հետաքրքիր և նոր տարբերակ է՝ տապակում ենք գազօջախի վրա, ընթացքում կտեսնեք։

Փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու

Տապակած Հավի Կրծքամիս Բաղադրատոմս

_Հավի կրծքամիս — 500 գր․

_Ձիթայուղ

_Համեմունքներ՝ աղ, պղպեղ, սխտորի փոշի, ծիթրոն թարմ և չորացրած, կարմիր չիլի պղպեղ

Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Կալկայի վրա ձիթայուղ ենք լցնում և խոհարարական վրձինով տարածում ենք

_Այնուհետև վրան աղ և սև պղպեղ ենք լավ ցանում

_Չորացրած ծիթրոն կամ օրեգանո ենք շաղ տալիս

Փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու

_Այնուհետև սխտորի փոշի ենք ցանում, կարող եք նաև սխտորի մեկ ատամը կիսել և քսել այս ամենի վրա ավելի սուր հոտ և համ ստանալու համար

_Թարմ ծիթրոն աննկարագրելի ընդգծված և հարուստ համ ունի, թարմ տերևներից նույնպես շաղ ենք տալիս վրան

_Կարմիր չիլի պղպեղ ենք ավելացնում

_Հավի կրծքամիսը նախապես լավ լվանում ենք, բաժանում երկու մասի, եթե շատ հաստ են ցանկալի է նաև ըստ լայնության ևս կիսել

_Կտորներից մեկը տեղադրում ենք կալկայի մի հատվածում, թղթի մյուս կեսով ծածկում ենք հավի կրծքամիսը

_Հնարավորության դեպքում վերցրեք լավ հաստ յուղաթուղթ, եթե ձեր ձեռքի տակ ունեցածը բարակ է, ապա լրացուցիչ մեկ շերտ էլ տակից ավելացրեք

_Այժմ գազօջախի վրա դնում ենք թավան, ձիթայուղ չենք լցնում, պարզապես տաքացնում եք այն և վրան հենց այդպես յուղաթղթով պարուրված մեր հավի դոշն ենք դնում

_Մարմանդ կրակի վրա սկզբնական ծրջանում փակ կափարիչով պետք է տապակվի մեր հավի դոշը երկու կողմերից, յուրաքանչուրկողմից մոտ 5 րոպե

_Այս ընթացքում համեմունքները լրիվ ներքաշում է իր մեջ հավի կրծքամիսը, եփվում է ներսից

_Շուռումուռ ենք տալիս այս ընթացքում

Փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու

_Նշված ժամանակահատվածից հետո կափարիչը բաց վիճակում ևս 2-ական րոպե յուրաքանչյուր կողմից հարկավոր է տապակել արդեն ուժեղ կրակի վրա

_Կալկան բացում ենք դանակի ծայրով մի փոքր կտրվածք անում, համոզվում, որ միսը կենտրոնից եփվել է և վերջ, անջատում ենք կրակը, վերցնում գազօջախից, հանում յուղաթղթից հավի կրծքամիսը

_Ահա տեսեք ինչ հյութալի, փափուկ, բուրավետ, անշուշտ շատ համեղ տապակա ենք ստացել, իսկ թավան բոլորովին մաքուր է մնացել

Շատ տնային տնտեսուհիներ այս բաղադրատոմսը հավանեցին և միանշանակ ուրախացան տապակած հավի կրծքամիս և միաժամանակ մաքուր թավա ունենալու գաղափարից։

Փափուկ, Հյութեղ տապակած Հավի Կրծքամիս․ առանց թավա կեղտոտելու Տեսանյութ

Հավի կրծքամիսը սառելուց հետո, կարելի մատուցել, որպես սառը խորտիկ, դե ինչ․ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք