Փափուկ և փխրուն թխվածքաբլիթները շատ հեշտ են պատրաստվում:
Արագ թխվածք պատրաստելու հիանալի բաղադրատոմս է, եթե չես ուզում խանութ գնալ՝ այս թխվածքը իսկականն է:

Փխրուն թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 100 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 100 գր
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Ալյուր 200 գր

Փխրուն թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձուն պետք է հարել աղով, մինչև փրփրի։
_Ավելացնել շաքարավազը և վանիլինը, հարել, մինչև փարթամանա, մինչև շաքարը լուծվի։
_Լցնել բուսական յուղը, հարել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և հունցել խմորը։
_Զանգվածը պետք է լինի հարթ, միատարր և փափուկ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։
_Խմորից փոքրիկ գնդիկներ անել, թաթախել շաքարավազի մեջ և դնել տապակի վրա։
_Ցանկության դեպքում կարելի է շաքարավազը դարչինի կամ մանրացրած ընկույզի հետ խառնել:
_Գնդիկները մի փոքր սեղմել, որպեսզի տափակեն։
_Թխել 180 աստիճանով մոտ 10-15 րոպե, ըստ ձեր ջեռոցի։

Թողնել սառչի և մատուցել թեյի հետ։ Բավականին քիչ ժամանակ կծախսեք, բայց արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ և հաճախ կպատրաստեք այսպիսի պարզ և համեղ թխվածքաբլիթներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







