Նուրբ, համեղ, բուրավետ, բերանում հալվող Փխրուն թխվածքաբլիթներ: Դրանք շատ հեշտ են պատրաստվում, իսկ համը գերազանց է։
Անպայման փորձեք, այնքան համեղ են, որ դուք անպայման կսիրահարվեք նրանց:

Փխրուն թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 200 գրամ
_Կարագ 200 գրամ
_Նուշ 60 գրամ
_Շաքարի փոշի 60 գրամ
_Վանիլին՝ ըստ ճաշակի

Փխրուն թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Նուշը լցնել եռման ջրի մեջ, կեղևը մաքրել, մսաղացի օգնությամբ մանրացնել, ալյուրը մաղել։
_Ալյուրի ավելացնել կարագը, խառնել նուշը։
_Խմորը հունցել և սառեցնել։
_Գրտնակել, որից հետո փաթաթել 1,5 սմ տրամագծով ռուլետ և կտրատել մասերով։
_Յուրաքանչյուր կտոր ձևավորել ըստ ճաշակի և դնել ջեռոցի տապակի վրա:
_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 8-10 րոպե։
_Որպեսզի տաք թխվածքաբլիթները չտարածվեն, սուր դանակով զգուշորեն հանել տապակից։
_Ցանել շաքարի փոշի կամ վանիլի հետ խառնած շաքարավազ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար Լոխում առանց ձվի թխվածքաբլիթներ







