Առաջարկում ենք թխել փափուկ, շատ նուրբ և Փխրուն թխվածքաբլիթներ: Ամեն ինչ պատրաստվում է մթերքների պարզ հավաքածուով և նվազագույն ժամանակ կծախսեք:

Փխրուն թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Ալյուր 280 գր
_Շաքարավազ 90 գր
_Վանիլին կամ կիտրոնի քերուկ
_Մի պտղունց աղ
_Փխրեցուցիչ 7 գր
_Թթվասեր 50 մլ
_Բուսական յուղ 50 մլ
_Շաքարի փոշի


Փխրուն թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել աղով, ապա աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել փարթամ ու փքուն զանգված։
_Լցնել հալեցրած կարագը և թթվասերը, զանգվածը խառնել, մինչև հարթ լինի։
_Ավելացնել մեկ կիտրոնի քերուկը և խառնել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցչի հետ, լցնել զանգվածի մեջ և ստանալ խմոր։
_Եթե խմորը չի պահում իր ձևը, ապա կարող եք ավելացնել մի փոքր ալյուր։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։
_Ձեռքերը յուղել բուսայուղով և խմորից փոքրիկ գնդիկներ կազմել՝ ընկույզից մի փոքր ավելի մեծ չափով։
_Թխվածքաբլիթները թաթախել շաքարի փոշու մեջ և դնել ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։

Նման համեղ թխվածքաբլիթներ հաստատ դեռ չեք փորձել՝ կիտրոնի վառ ու ախորժելի համով ու բույրով։ Խմորի մեջ կարող եք ընկույզ, կեռաս, մի կտոր շոկոլադ դնել, այդպես կստանաք կատարյալ աղանդեր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







