Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել այս համեղ քնքուշ և փխրուն թխվածքաբլիթների մասին: Դրանք հաճախ էին թխում մեր տանը, ես դրանք շատ էի սիրում:
Մեր տանը միշտ տնական տորթեր էին լինում, բայց ես միևնույնն է, շատ եմ սիրում այս թխվածքաբլիթները: Դուք էլ ծանոթացեք այս թխվածքաբլիթների պատրաստման բաղադրատոմսի հետ, սրանք թխվում են շատ հեշտ և այսքան մթերքներից շատ բլիթներ են ստացվում:

Փխրուն թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 130 գր
_Շաքար 80 գր
_Դեղնուց 1 հատ
_Մայոնեզ 3 ճաշի գդալ
_Ալյուր 300-320 գր
_Փխրեցուցիչ 2/3 թեյի գդալ
_Աղ՝ մի պտղունց
_Վանիլին՝ մի պտղունց

Փխրուն թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Սենյակային ջերմաստիճանի կարագը պատառաքաղով տրորել, ավելացնել շաքարը, աղը և վանիլինը:
_Լցնել դեղնուցը, մայոնեզը և նորից խառնել:
_Շատ լավ խառնել, այնպես, որ շաքարի հատիկներն ամբողջությամբ լուծվեն: Ավելացնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, որը կարելի է փոխարինել 1/2 թ/գ սոդայով:
_Խմորը պետք է լինի փափուկ: Ծածկել և դնել սառնարանը 20 րոպե:
_Խմորը բաժանել 2 մասի և յուրաքանչյուր մասը ոլորել երկար գլանաձև և կտրել կտորներով:
_Տեղափոխել թխվածքաբլիթները յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել15 րոպե:
_Պատրաստի թխվածքաբլիթների վրա շաղ տալ շաքարի փոշի:

Ստացվում է ահա այսպիսի պարզ և համեղ թխվածքաբլիթ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







