Կարելի է 3 բաղադրիչից պատրաստել թխվածքաբլիթի փխրուն խմոր՝ սա առասպել չէ, այլ իրականություն: Խմորի պատրաստման վրա շատ ժամանակ չեք ծախսի և ձեր սեղանը կզարդարեն քաղցր, անուշաբույր թխվածքաբլիթները։
Այս խմորով թխված թխվածքաբլիթները դրախտային հաճույք են: Պատրաստենք ամենահամեղ, այսպես կոչված՝ պեսոչնի խմորը և համոզվեք ինքներդ:

Փխրուն խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 100 գրամ
_Շաքարավազ 50 գրամ
_Ալյուր 150 գրամ
_Մի պտղունց աղ

Փխրուն խմոր. Պատրաստման եղանակը
_Փափուկ կարագը շաքարավազի հետ մանրացնել, հասցնել համասեռ զանգվածի։
_Շաքարավազի հետ տրորած կարագին մի պտղունց աղ ավելացնել և խառնել։
_Խմոր պատրաստելու համար ալյուրը նախապես մաղել։
_Կարագին ավելացնել մաղած ալյուրն ու հունցել խմորը։
_Պատրաստի խմորը 30 րոպեով դնել սառնարանը։
Այժմ այս խմորով կարող եք թխել այն, ինչ ձեր կկամենաք։
Կարող եք ուղղակի թխել թխվածքաբլիթներ, իսկ վրան շաքարի փոշի ցանել։

Ախորժելի թխվածքաբլիթը մեկ գավաթ անուշաբույր սուրճով պարզապես հիանալի է: Ցույց տվեք ձեր երևակայությունը, կրեատիվությունը և նման խմորով ինչ-որ քաղցրություն պատրաստեք ձեր սիրելիների համար։
Տեսանյութ
Շերտավոր խմոր







