Արագ պատրաստվող Փխրուն Կարկանդակ. Պարզ և շատ համեղ բաղադրատոմսով բերանում հալչող թխվածք

Փխրուն Կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք թխել Փխրուն Կարկանդակ.Դրանք այնքան նուրբ են, որ նույնիսկ ծամելու կարիք չի լինի: Մեր ընտանիքում ընդունված ու սիրելի թխվածք է, երեխաները շատ են սիրում, ավելի շատ, քան ցանկացած այլ քաղցրավենիք:

Այս բաղադրատոմսի համար ձեզ հարկավոր չեն շատ թանկարժեք բաղադրիչներ, միայն միրգ, ալյուր և մի փոքր ջանք:

Փխրուն Կարկանդակ

Փխրուն Կարկանդակ. Անհարժեշտ բաղադրիչները

_ 0,5 կգ ծիրան, նեկտարին կամ հյութալի խնձոր

_ 280 գր ալյուր

_ 160 գր շաքար

_ 8 գրամ վանիլային շաքար

_ մեկ թեյի գդալ փխրեցուցիչ

_ կիտրոնի կեղև

_ 110 գր կարագ

_ մեկ ձու

_ աղ

Փխրուն Կարկանդակ Փխրուն Կարկանդակ
Փխրուն Կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Ընտրված միրգը մաքրել կեղևից և կորիզներից, կտրատել փոքր կտորներով:

_ Միրգը լցնել թավայի մեջ, ավելացնել 10 գրամ կարագ և մոտ 80 գրամ շաքար։

_ Այնուհետև լվանալ կիտրոնը և մանր քերիչով հեռացնել կեղևի վերին շերտը։

_ Դնել կրակի վրա և եփել, մինչև փափկի։

_ Առանձին ամանի մեջ կոտրել հավի մեկ ձուն, ավելացնում ենք շաքարավազ, մի պտղունց աղ և մեկ տուփ վանիլային շաքար։ Մանրակրկիտ խառնել ամեն ինչ հարիչով:

_ Մեկ այլ տարայի մեջ լցնել մեկ բաժակից մի փոքր ավելի ալյուր և փխրեցուցիչ։ Չոր բաղադրիչները խառնել։

_ 100 գ կարագը կտրատել խորանարդիկներով և ավելացնել ալյուրի մեջ։ Նախապես պետք չէ այն հալեցնել:

_ Ակտիվորեն տրորել ձեռքերով, որպեսզի ստացվեն փշրանքներ: Այնուհետև ավելացնել ձվի խառնուրդը և էլի խառնել։

_ Զանգվածի մեծ մասը դնել ջեռոցի տապակի վրա: Փշրանքների մի մասը թողնել ամանի մեջ, որպեսզի հետո վրան ցանեք:

_ Թեթևակի տրորելով փշրանքները՝ տապակի մեջ ձևավորել կողքերի ​​և հատակի խիտ շերտ:

_ Շոգեխաշած միրգը տարածելով լցնել որպես միջուկ, այնուհետև ծածկել նախապես մի կողմ դրված փշրանքներով։

_ Նախապես տաքացնել ջեռոցը և թխվածքը թխել 35 րոպե:

_ Թխվելուց հետո թողեք, որ սառչի: Միայն այդ դեպքում հարմար կլինի այն կտրել։

Փխրուն Կարկանդակ

Ահա այսպիսի արագ և ոչ բարդ բաղադրատոմս, որը թույլ է տալիս պատրաստել հիանալի փխրուն կարկանդակ, որն ամոթ չէ հյուրերին առաջարկել։

Եղեք ստեղծագործ և ամեն անգամ նոր բան փորձեք:

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք