Փափուկ ու եթերային փխրուն շերտերով տորթ թխեք ձեր նախընտրած մուրաբայով կամ ջեմով:
Հեշտ է պատրաստվում, ստացվում է բավականին շատ։

Փխրուն շերտերով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարի փոշի 210 գր
_Ալյուր մոտ 520 գր
_Կարագ կամ բարձրորակ մարգարին 310 գր
_Ձու 2 հատ
_Փխրեցուցիչ 10 գր
_Վանիլային շաքար 1 թեյի գդալ
_Ջեմ կամ մուրաբա՝ ըստ ճաշակի 500 գր

Փխրուն շերտերով տորթ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը հարել աղի, վանիլինի և շաքարի փոշու հետ, հարել հարիչով մինչև փարթամանա, սկզբում ցածր արագությամբ, ապա արագացնել։
Հուշում. եթե շաքարի փոշի չկա, ավելացրեք շաքարավազ, բայց այս դեպքում ավելի երկար հարեք, մինչև շաքարավազը լուծվի։
_Ավելացնել ձվերը և շարունակել հարել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մասերով ավելացնել խմորին, ամեն անգամ խառնել։
_Երբ խմորը դառնում է փափուկ, առաձգական և կպչուն, այլևս ալյուր պետք չէ ավելացնել։
_Խմորը բաժանել 2 մասի, յուղաթղթի վրա գրտնակել ուղղանկյուն շերտեր։
_Տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, պատառաքաղով ծակծկել և դնել ջեռոցը։
_Ջեռոցը նախօրոք տաքացնել 195 աստիճան և թխել մոտ 12 — 15 րոպե, թխել մինչև ոսկեգույն դառնան շերտերը։
_Շերտերը հավասարեցնել՝ կտրելով ավելցուկը, մանրուքները վերածել փշրանքների։
_Առաջին շերտին քսել ջեմ, ծածկել երկրորդ շերտով, նորից քսել ջեմ և ցանել փշրանքներ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում թխվածք մեր քաղցր մանկությունից







