Փխրուն տորթ թթվասերով. Կհասցնեք պատրաստել անգամ այն պահին, երբ հյուրերն արդեն իսկապես շեմին են

Փխրուն տորթ թթվասերով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փխրուն տորթ թթվասերով. Կհասցնեք պատրաստել անգամ այն պահին, երբ հյուրերն արդեն իսկապես շեմին են: Այս տորթը պատրաստելու համար հատուկ մթերքներ պետք չեն. Բոլոր բաղադրիչները հաստատ ձեր խոհանոցում կան:

Փխրուն տապակած փշրանքների շերտերը հերթագայվում են շատ նուրբ և չափավոր քաղցր թթվասերով կրեմով: Ցանկության դեպքում դուք կարող եք ավելացնել մի պտղունց վանիլ` բույրի համար, իսկ թթվասերն ավելի լավ է վերցնել 20%, որպեսզի կրեմն ունենա անհրաժեշտ թանձրությունը:

Ի դեպ, տորթի ձեւավորման համար սովորական ձևամանի, կամ բացվող օղակի փոխարեն կարելի է վերցնել սովորական փայլաթիթեղ: Պարզապես ծալեք այն մի քանի շերտով և շրջան կազմեք: Այդ դեպքում էր ձեր փխրուն տորթն անպայման հարթ կստացվի:

Փխրուն տորթ թթվասերով

Փխրուն տորթ թթվասերով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 200 գ
  • Կարագ 200 գ
  • Շաքարավազ 150 գ
  • Թթվասեր 500 գ
  • Ձու 2 հատ
  • Օսլա 2 ճաշի գդալլ
  • Ընկույզ ըստ ճաշակի
  • Կաթնային շոկոլադ ըստ ճաշակի

Փխրուն տորթ թթվասերով

Փխրուն տորթ թթվասերով. Պատրաստման եղանակը

  1. 150 գ սառեցրած կարագը տրորել ալյուրի մեջ, ապա ավելացնել 50 գ շաքար: Բաղադրությունը մանրացնել փշրանքների նման:
  2. Տաքացնել թավան և տապակել փշրանքներն առանց յուղի մինչև ոսկե դարչնագույն՝ անընդհատ խառնելով:
  3. Հիմա եկեք պատրաստենք կրեմը: Դա անելու համար խառնել թթվասերը, օսլան, ձվերը և մնացած շաքարը: Խառնուրդը դնել թույլ կրակի վրա և եփել թանձր, առանց գնդիկների կրեմ:
  4. Մնացած կարագն ավելացնել տաք կրեմի մեջ և լավ հարել: Այժմ մենք կարող ենք հեշտությամբ ձևավորել տորթը ձևամանի կամ օղակի միջոցով:
  5. Հերթով լցնել բոված փշրանքների շերտ, սեղմել այն, քսել կրեմ, նորից` շերտ: Այսպես շարունակել մինչև բաղադրիչների սպառումը: Տորթը սառնարանում դնել առնվազն 3 ժամ:
  6. Ընկույզները մանրացնել և քերել շոկոլադը` տորթը զարդարելու համար:

Փխրուն տորթ թթվասերով

Դուք արդեն կարող եք պատկերացնել, թե որքան համեղ ու փափուկ է ստացվելու այս բազմաշերտ տորթը առանց թխման: Այս հյուրասիրությունը պարզապես հալվում է բերանում: Կարող եք մատուցել այս աղանդերը տոնական և առօրյա սեղանի վրա. Այն միշտ տեղին կլինի:

Փխրուն տորթը թթվասերով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անբան Հուռին՝ առանց Ջեռոցի և Գազօջախի․ Հեշտ, արագ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք