Փխրուն տորթ ընկույզով և չամիչով. Արագ պատրաստվող, բերանում հալչող թխվածք

Փխրուն տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երբ առաջին անգամ թխեցի այս Փխրուն տորթ ընկույզով և չամիչով, չէի մտածում, որ այն կդառնա մեր ընտանիքի սիրելի աղանդերներից մեկը:

Տորթը դուր եկավ իմ ընտանիքին, հատկապես ամուսնուս։ Երեկոյան արդեն ոչ մի կտոր չէր մնացել։

Այն շատ քնքուշ է, չափավոր քաղցր, իսկ կաթնաշոռի և ընկույզի համադրությունը շատ հաջող է։

Փխրուն տորթ

Փխրուն տորթ ընկույզով և չամիչով. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար

_250 գ մարգարին

_1 ձու

_3 ճաշի գդալ շաքար

_1,5 բաժակ ալյուր

_1 տուփ փխրեցուցիչ

Փխրուն տորթ

Լցոնի համար

_200 գր կաթնաշոռ

_100 գ թթվասեր

_1 ձու

_4 ճաշի գդալ շաքար

_50 գր չամիչ

_100 գ ընկույզ (կտրատած)

_1 տուփ վանիլային շաքար

Փխրուն տորթ

Փխրուն տորթ ընկույզով և չամիչով. Պատրաստման եղանակը

_Մարգարինը տրորել 1 բաժակ ալյուրի հետ, ավելացնել մնացած բաղադրիչները, հունցել խմորը։

_Դնել սառնարանում 30 րոպեով։

_Երկու միջուկ պիտի պատրաստենք՝ մեկը կաթնաշոռով, մյուսը՝ ընկույզով։

_Առաջին միջուկի համար խառնել կաթնաշոռը, թթվասերը, 2 ճաշի գդալ շաքարավազը, վանիլինը և ձուն։

_Երկրորդ միջուկի համար խառնել չամիչ, ընկույզ և 2 ճաշի գդալ շաքարավազ։

_Խմորը դնել յուղած ձևամանի մեջ, թխել 10-15 րոպե՝ 200 գր ջերմաստիճանում։

_Պատրաստի խմորը հանել ջեռոցից։

_Վրան լցնել առաջին միջուկը, դրա վրա երկրորդ միջուկը լցնել և հարթեցնել։

_Թխել ևս 20 րոպե։

Փխրուն տորթ

Թող տորթը սառչի և հանեք կաղապարից։

Բարի ախորժակ!

 

Խնդրում ենք Գնահատեք