Փոքրիկ էկլերների խմորը պատրաստվում է շատ հեշտությամբ և դուք կարող եք վերցնել ցանկացած կրեմ ձեր ցանկությամբ։

Փոքրիկ էկլերներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 1 բաժակ
_Ձու 4 — 5 հատ
_Կարագ կամ մարգարին 100 գր
_Ջուր 1 բաժակ
Կրեմի համար
_Խտացրած կաթ 1 բանկա
_Կարագ 100 գր
_Կակաո՝ ըստ ճաշակի և ըստ ցանկության

Փոքրիկ էկլերներ. Պատրաստման եղանակը
_Ջուրն ու ձեթը խառնել կաթսայի մեջ, դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի և մաս-մաս լցնել ալյուրը՝ ակտիվ խառնելով զանգվածը։
_Երբ խմորը խառնվի, վերցնել կրակից և թողնել, որ սառչի։
_Երբ խմորը հազիվ գոլանա, ձվերը 1-ական ավելացնել, հարել խառնիչով կամ հարիչով։
_Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը դնել ճաշի գդալով կամ սեղմել հրուշակեղենի տոպրակից։
_Թխել մինչև ոսկե դարչնագույնը:
_Կրեմի համար խառնել բաղադրիչները և հարել, մինչև փարթամ դառնալը։
_Կրեմը նույնպես գդալով լցնել էկլերի մեջ կամ սեղմել, հրուշակեղենի տոպրակից։

Հուշում. Խմորի չնստելու համար ջեռոցը մի բացեք մինչև թխման ավարտը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Էկլեր. Նոր մատչելի բաղադրատոմս







