Փոքրիկ էկլերներ. Շքեղ խմորեղեն եփած խմորով

Փոքրիկ էկլերներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք ձեզ Փոքրիկ էկլերների պարզ բաղադրատոմս:

Այս խմորը եփում են բուսայուղով և ստացվում է հիանալի թխվածք։

Փոքրիկ էկլերներ

Փոքրիկ էկլերներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 0,5 բաժակ

_Ալյուր 150 գր

_Արևածաղկի ձեթ 0,5 բաժակ

_Մի պտղունց աղ

_Ձու 3 հատ

Փոքրիկ էկլերներ

Փոքրիկ էկլերներ. Պատրաստման եղանակը

_Ջուրը լցնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել բուսայուղը, աղը և հասցնել եռման աստիճանի։

_Կրակը թուլացնել և մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը՝ արագ խառնելով զանգվածը։

_Վերցնել կրակից և հարել, հատ — հատ ավելացնելով ձուն և հունցել զանգվածը։

_Կարելի է հարիչով հարել՝ թույլ արագությամբ։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և գդալով կամ խոհարարական պարկի օգնությամբ վրան դնել խմորը։

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել 25-30 րոպե, ընթացքում դուռը չբացել:

Փոքրիկ էկլերներ

Էկլերները ստացվում են չեզոք համով, այնպես որ կարող եք դրանք լցնել ոչ միայն քաղցր միջուկով, այլև ձեր ցանկությամբ՝ աղի միջուկով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Էկլեր. Էկլերի պատրաստում 2 տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք