Փոքրիկ էկլերներ. Այնքան քնքուշ, եթերային, խրթխրթան, որ պարզապես անհնար է բառերով նկարագրել

փոքրիկ էկլերներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել փոքրիկ էկլերներ երեկոյան սուրճի հետ: Սրանք այնքան համեղ են, որ աննկատելի կերպով կանհետանան սեղանից: Արևածաղկի սերմերի նման չրթվելու են )

Պարզապես պետք է դրանք ճաշակել, որպեսզի զգաք այս հիանալի դեսերտի ամբողջ քնքշությունը, եթերայնությունը: Դրանք կարող են լցվել ձեր նախընտրած ցանկացած լցոնմամբ: Ամեն ինչ կախված է երևակայությունից և ճաշակից

փոքրիկ էկլերներ

Փոքրիկ էկլերներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 100 մլ

_Աղ 1/4 թեյի գդալ

_Կարագ 50 գ

_Ալյուր 75 գ

_Ձու 2 հատ

 

 

փոքրիկ էկլերներ

Փոքրիկ էկլերներ. Պատրաստման եղանակը

_Նախ, կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղ և կարագ: Կաթսան դնել միջին կրակի վրա, սպասել, որ յուղը լուծվի, և խառնուրդը տաքանա:

_Այնուհետև խառնուրդը եռացնել, այնուհետև ավելացնել ալյուր, անմիջապես խառնել բահիկով, որպեսզի գնդիկներ չմնան:

_Խմորը եփել մոտ 40 վայրկյան, բայց ամեն ինչ կախված է ծավալից և մթերքներից, նայեք ըստ իրավիճակի:

_Հեռացնել կրակից, լցնել առանձին ամանի մեջ, թող սառչի: Այնուհետև ուրիշ ամանի մեջ խառնել ձվերը մինչև հարթվի և մի քանի փուլով ավելացնել խմորին:

_Պատրաստի խմորը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ և յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա ձևավորել էկլներները:

փոքրիկ էկլերներ

_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

փոքրիկ էկլերներ

_Սառած էկներների ներքևի մասում, շամփուրով կամ դանակի ծայրով անցք բացել և լցոնել դրանք ձեր նախընտրած ցանկացած լցոնումով:

փոքրիկ էկլերներ

փոքրիկ էկլերներ

Էկլերները պատրաստ են: Կեղևը փխրուն է, իսկ ներսում` նուրբ և համեղ լցոն: Ավելի լավ համադրություն չեք կարող մտածել, սա շատ համեղ ու հյութալի է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Էկլեր. Նոր, մատչելի բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք