Փքուն բլիթներ. Թեթև քաղցրավենիք թեյ ըմպելու համար

Փքուն բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փքուն բլիթներ. Թեթև քաղցրավենիք թեյ ըմպելու համար

Այսօր շատերը փափուկ նրբաբլիթ են պատրաստում ոչ թե ալյուրով, այլ սպիտակաձավարով: Շատ համեղ են ստացվում: Այս տարբերակով բուսական յուղը չի կլանվում և յուղոտ չեն լինում:

Փքուն բլիթներ

Փքուն բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 2 հատ
  • Կեֆիր 250 մլ
  • Սպիտակաձավար 350 գ
  • Մի պտղունց աղ
  • Սոդա 1 թեյի գդալ
  • Վանիլին և վանիլային շաքար՝ ըստ ճաշակի

Փքուն բլիթներ

Փքուն բլիթներ

Փքուն բլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Կեֆիրը պետք է գոլ լինի:
  2. Անհրաժեշտ է խառնել կեֆիրը, ձուն, աղը, շաքարը, վանիլինը և սպիտակաձավարը:
  3. Թողնել 30 — 40 րոպե, երբեմն խառնել: Զանգվածը պետք է լինի թանձր և միատարր:
  4. Հուշում. Կարելի է ձու չավելացնել, առանց դրա նրբաբլիթներն ավելի փարթամ են:
  5. Բլիթները տապակելուց անմիջապես առաջ ավելացնել սոդա, խմորը լավ խառնել:
  6. Տապակել բլիթները երկու կողմերից փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ` թույլ կրակով:
  7. Մի կողմը տապակել բաց տապակի մեջ, իսկ մյուսը՝ կարելի է ծածկված կափարիչով, այս դեպքում բլիթները ճիշտ տապակված և փափուկ կլինեն:

Փքուն բլիթներ

Մատուցել թթվասերով, մեղրով կամ ջեմով, հատապտուղների սոուսով և եփած խտացրած կաթով:

Նրբաբլիթները հաջորդ օրն էլ կմնան փափուկ և թեթև:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք