Քաղցրաբլիթներ. Թեթև, փափուկ թխվածք

Քաղցրաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Քաղցրաբլիթները կարելի է մատուցել թեյի կամ սուրճի հետ, լրացնել ջեմով, կարագով, ընկույզի կարագով։ Ամեն դեպքում, հաճույքը երաշխավորված է։ Բլիթները պատրաստվում են շատ պարզ և բավականին արագ խմորիչով խմորի համար, ինչը, վստահ ենք՝ կարևոր է:

Մեր կողմից առաջարկվող տարբերակը («խխունջներ») կարող եք փոխարինել ցանկացած ձևով։ Այսինքն՝ նույն խմորից կարելի է պատրաստել միայն կլոր բլիթներ, ինչպես նաև «հյուսեր», «պայտեր» կամ բարդ «ծաղիկներ»։ Ամեն դեպքում կստացվեն գեղեցիկ և օրիգինալ։

Քաղցրաբլիթներ

Քաղցրաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 320 գր

_Ծովի աղ 1 թեյի գդալ

_Շաքարի փոշի 1 ճաշի գդալ

_Կարագ 150 գր

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Խմելու ջուր 150 մլ

_Դեղնուց 3 հատ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

Քաղցրաբլիթներ

Քաղցրաբլիթներ

Քաղցրաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը, աղը և շաքարի փոշին մաղել մի մեծ ամանի մեջ, վրան ակոս անել:

_Կարագը (50 գ) կտրատել փոքր խորանարդներով և թողնել 20 րոպե։

_Խմորիչը լուծել տաք ջրի մեջ, թողնել 15 րոպե, որպեսզի խմորիչը ակտիվանա։

_ Խմորիչով խառնուրդը լցնել ալյուրի խառնուրդից սարքած բլրի փոսիկի մեջ, խառնել։

_Ավելացնել դեղնուցները և մանրակրկիտ խառնել։

_Ավելացնել փափուկ կարագը և հունցել խմորը։

_Ստացված փափուկ խմորը ծածկել մաքուր սրբիչով կամ սննդային թաղանթով և թողնել տաք տեղում, որ բարձրանա, պետք կգա միջինում մոտ մեկ ժամ:

_Խմորը դնել ալյուր ցանած սեղանի վրա։ Բաժանել 10 մասի և յուրաքանչյուրը գնդել միջին չափի նրբերշիկի նման։

_Խմորը փաթաթել խխունջի նման և դնել յուղաթղթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում՝ 15 րոպե։

_Ջեռոցը տաքացնել մինչև 190 °C։ Թխել 25 րոպե:

_Մնացած կարագը լցնել շերեփի մեջ և հալեցնել մարմանդ կրակի վրա։

_Դրանով յուղել մի փոքր սառած բուլկիները և վրան շաքարավազ ցանել։

Քաղցրաբլիթներ

Քաղցրաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուկիներ

 

Խնդրում ենք Գնահատեք