Քաղցրավենիք առանց ջեռոցի. Նուրբ շոկոլադով հրաշք՝ պատրաստված թխվածքաբլիթներով, կրեմով և շոկոլադի քերուկով:
Այն արագ է ստացվում և արդյունքը հաճելիորեն կգոհացնի ձեզ:

Քաղցրավենիք առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Թխվածքաբլիթներ 300 գր
_Կաթ 250 մլ
Կրեմ պատրաստելու համար
_Ձու 2 հատ
_Շաքար 80 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կաթ 500 մլ
_Ալյուր 100 գր
_Շոկոլադ 100 գր
_Կարագ 125 գր
_Քաղցր, յուղալի սերուցք 200 մլ
_Նուտելլա 1 ճաշի գդալ
_Շոկոլադ՝ զարդարելու համար


Քաղցրավենիք առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը
_Կրեմի համար խառնել բոլոր մթերքները, բացառությամբ կարագի, և զանգվածը եփել թույլ կրակի վրա, մինչև պահանջվող թանձրությունը, անընդհատ խառնելով, որպեսզի կրեմը չայրվի: Թողնել սառչի:
_Հարել փափկած կարագը և խառնել երկու զանգվածները, հարել մինչև հարթվի:
_Ծածկել բացվող ձևամանը փայլաթիթեղով:
_Թխվածքաբլիթները թաթախել կաթի մեջ և շերտով շարել ձևամանի ներքևի մասում:
_Կրեմ քսել վրան,ապա կրկին բլիթներ շարել:
_Պետք է ձևամանը ծածկել փայլաթիթեղով և մի քանի ժամով դնել սառնարանը:
_Սերուցքը սառեցնել և լավ հարել, խառնել նուտելլայի հետ:
_Շրջել ձևամանը և տորթը դնել մատուցման ամանի վրա:
_Կրեմով ծածկել տորթը, վրան շաղ տալ քերած մուգ շոկոլադ:


Տորթը կլինի ոչ միայն համեղ և անուշաբույր, վառ շոկոլադի բույրով, այլ նաև գեղեցիկ, այն կարելի է մատուցել նույնիսկ տոնական սեղանին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Սնիկերս







