Քաղցրավենիք Ժոզեֆինա. Մատչելի մթերքներով անուշաբույր փխրուն թխվածքը շատ համեղ և փափուկ է

Քաղցրավենիք Ժոզեֆինա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս հին բաղադրատոմսով Քաղցրավենիք Ժոզեֆինան մեր տանը շատ սիրված է:

Այս քաղցրավենիքը նույնքանի հաճելի էր, որքան այն տորթերը, որոնք ԽՍՀՄ տարիներին վաճառվում էին ցանկացած սննդի կետում։

Քաղցրավենիք Ժոզեֆինա

Քաղցրավենիք Ժոզեֆինա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ և 1 դեղնուց

_Շաքարավազ 200 գր

_Ալյուր 560 գր

_Կարագ 310 գր

_Քացախով մարած սոդա 1 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ջեմ կամ մուրաբա՝ ըստ ճաշակի

Քաղցրավենիք Ժոզեֆինա

Քաղցրավենիք Ժոզեֆինա. Պատրաստման եղանակը

_Կարագը փափկացնել և հարել աղի, շաքարավազի հետ, ապա ավելացնել ձուն ու դեղնուցը, շարունակել խառնել։

_Լցնել քացախով մարած սոդան:

_Ալյուրը մաղել, ավելացնել խմորին և լավ հունցել։ Ծածկել փայլաթիթեղով և դնել սառնարանը 1 ժամով։

_Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Ջեռոցը տաքացնել 240 աստիճանով և թխել մոտ 15 րոպե։

_Թխել նաև երկրորդ շերտը։

_Սառեցված շերտերին քսել ջեմ և դնել իրար վրա։

_Մի երկու ժամով դնել սառնարանը, հետո բաժանել մասերի։

Քաղցրավենիք Ժոզեֆինա

Հուշում. Այս տորթը սովորաբար պատրաստվում է խնձորի ջեմով, բայց կարող եք վերցնել ցանկացած ջեմ կամ թանձր մուրաբա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարակում թխվածք մեր քաղցր մանկությունից

Խնդրում ենք Գնահատեք