Քաղցր բուլկիներ կակաոյով. Եթերային փափուկ քաղցրավենիք

Քաղցր բուլկիներ կակաոյով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բոլորը սիրում են քաղցրավենիք: Ես օրինակ շատ եմ սիրում Քաղցր բուլկիներ կակաոյով: Մեզանից ո՞վ, անցնելով հացի կամ հրուշակեղենի խանութի կողքով, հաճույքով չի ներշնչել թարմ խմորեղենի բույրը։ Անմիջապես մտքներիս են գալիս բուլկիներ՝ կարմրավուն, տաք, դարչինի և վանիլի հոտով:

Հիմա պատկերացրե՛ք բուրավետ բուլկիների համադրությունը տաք սուրճի կամ կաթի հետ. կարո՞ղ է օրվա ավելի լավ սկիզբ լինել:

Քաղցր բուլկիներ կակաոյով

Քաղցր բուլկիներ կակաոյով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 300 մլ

_Չոր խմորիչ 2 թեյի գդալ

_Շաքարավազ 100 գր

_Կարագ (հալած) 30 գր

_Ալյուր 550 գր

_Ձու 1 հատ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Վանիլ մի պտղունց

Քաղցր բուլկիներ կակաոյով

Քաղցր բուլկիներ կակաոյով

Քաղցր բուլկիներ կակաոյով. Պատրաստման եղանակը

_Ընդհանուր քանակից վերցնել 100 մլ կաթ, մի փոքր տաքացնել, խառնել խմորիչը, 1 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր:

_Ծածկել և դնել տաք տեղում, մինչև մի փոքր հասունանա։

_Հենց խմորիչը հասունանա՝ հունցել փափուկ ճկուն խմոր (դեռ չավելացնել կակաոյի փոշի):

_Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի փոքր ավելի շատ ալյուր, քան նշված է, ամեն ինչ կախված է ալյուրի տեսակից։

_Խմորը բաժանել երկու հավասար մասերի, մի մասում ավելացնել 2 ճաշի գդալ կակաոյի փոշի և մանրակրկիտ խառնել, երկու մասերը ծածկել սրբիչով և դնել տաք տեղ, որ բարձրանա։

_Երբ խմորը բարձրանա, այն պետք է հունցել և թեթև ալյուր ցանած տախտակի վրա խմորի յուրաքանչյուր կտորը գրտնակել մոտ 5 մմ հաստությամբ:

_Խմորի գրտնակված մասերը դնել իրար վրա և լայն բաժակով շրջանակներ կտրատել կամ սեղմել։

_Փոքրիկ բաժակով կտրել մեջտեղի շրջանակ և շրջել։

_Պատրաստի բուլկիները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, հարած ձու քսել, թողնել 20 րոպե, որ բարձրանան և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։

Պատրաստի բուլկիներին՝ ցանկության դեպքում կարելի է ցանել շաքարի փոշի։

Քաղցր բուլկիներ կակաոյով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբուն բուլկիներ հատուկ բաղադրատոմսով

Խնդրում ենք Գնահատեք