Քաղցր խորտիկ. Հիանալի գաղափար նախաճաշի համար

Քաղցր խորտիկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Քաղցր խորտիկ. Հիանալի գաղափար նախաճաշի համար: Այս նախուտեստից չի հրաժարվի անգամ ամենաչուտող երեխան:

Պարզ, օրիգինալ և շատ համեղ բաղադրատոմս: Դուք կարող եք այս ուտեստով աներևակայելի հաճույք պատճառել ձեր սիրելիներին: Նման աղանդերը նաև ախորժելի ու հագեցնող է: Անպայման փորձեք մատչելի մթերքներով պատրաստվող այս համեղությունը:

Քաղցր խորտիկ

Քաղցր խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Տոստի հաց
  • Բանան 2-3 հատ
  • Շոկոլադ
  • Կարագ
  • Ձու 3 հատ
  • Շաքար
  • Դարչին

Քաղցր խորտիկ

Քաղցր խորտիկ. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում մաքրած բանանը կտրատել օղակներով: Այնուհետև կրակին դրված թավայի մեջ հալեցնել կարագը, թող այն հալվի, այնուհետև դրա մեջ դնել բանանները և տապակել մինչև դառնա շիլայի նման:
  2. Այժմ զգուշորեն կտրել հացի եզրերը՝ թողնելով միայն փափուկ մասը, ապա այն թեթևակի հարթեցնել գրտնակի օգնությամբ:
  3. Փթաթուկ կտորի վրա լցնել մի փոքր լցոն և փաթաթել ռուլետի նման: Չքանդվելու համար ատամի չոփիկներով ամրացնել: Կարող եք նաև շոկոլադով տարբերակ փորձել, այսինքն, ռուլետների մի մասն անել բանանով, մյուս մասում կեսը բանան լցնել, կեսը` քերած շոկոլադ:
  4. Տապակի մեջ հալեցնել կարագը, ձվերը կոտրել և հարել պատառաքաղով: Ռուլետները թաթախել ձվի մեջ և տապակել թավայի մեձ երկու կողմից մինչև ոսկե դարչնագույն դառնա:
  5. Մնում է վերջին քայլը` առանձին հարթ ամանի մեջ խառնել դարչին և շաքարավազ, և թաթախել տապակված ռուլետներն այս խառնուրդում:

Քաղցր խորտիկ

Քաղցր խորտիկը պատրաստ է: Ստացվում է շատ պայծառ, համեղ ուտեստ, որը պատրաստվում է պարզ և հեշտությամբ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք