Քաղցր կարկանդակներ. Իդեալական պարզ բաղադրատոմս

Քաղցր կարկանդակներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատ փափուկ և եթերային քաղցր կարկանդակներ կաթով։ Դուք կարող եք սրանք պատրաստել ցանկացած միջուկով:

Այս դեպքում վերցրել եմ խնձոր և դարչին, իսկ դուք կարող եք պատրաստել հատապտուղներով և մրգերով, կակաչի սերմերով և ընկույզով:

Քաղցր կարկանդակներ

Քաղցր կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 160 մլ

_Խմորիչ 12 գ թարմ կամ չոր 4 գր

_Ձու 1 հատ

_Կարագ 60 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Վանիլին 0,5 թեյի գդալ

_Ալյուր 420 գր

Միջուկի համար

_Խնձոր 700 գր

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Դարչին՝ քառորդ թեյի գդալ

_Կիտրոնի հյութ՝ մի փոքր

Ծույլ կարկանդակներ

Քաղցր կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ լուծել խմորիչը և շաքարավազը, լավ խառնել։

_Թողնել 10 րոպե, մինչև փրփուր հայտնվի։

_Լցնել աղը, վանիլինը ըստ ճաշակի և ցանկության, ձուն և հալած կարագը, լավ խառնել:

_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին, հունցել փափուկ խմոր։

Հուշում. Բոլորի ալյուրը տարբեր է, ուստի կարող է ավելի շատ կամ ավելի քիչ ալյուր պահանջվել, քան բաղադրատոմսում է նշված: Կարևոր է՝ խմորը ալյուրով չհագեցնել, հակառակ դեպքում կարկանդակները փարթամ չեն լինի:

_Խմորը և տարան յուղել, ծածկել և թողնել 1 — 1,5 ժամ տաք տեղում։

_Մաքրել խնձորները և կտրատել փոքր խորանարդներով։

_Լցնել շաքարավազը տապակի մեջ ըստ ճաշակի, մի քիչ կիտրոնի հյութ, կամ մի պտղունց կիտրոնաթթու և դարչին, եթե ցանկանում եք:

_Ավելացնել խնձորը և եփել մի քանի րոպե, մինչև փափկի, հասած խնձորները կարելի է և չշոգեխաշել: Պատրաստի զանգվածը թողնել հանգստանա:

_Խմորը 12 մասի բաժանել, գնդիկներ անել։

_Խնձորի միջուկով կարկանդակներ կազմել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել կարկանդակները, վրան հարած ձու կամ կաթ քսել։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15 րոպե, բայց ըստ ձեր ջեռոցի։

Խմորն օգտագործել բուլկիների և ցանկացած միջուկով կարկանդակների համար:

Քաղցր կարկանդակներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում Կարտոֆիլով կարականդակ

Խնդրում ենք Գնահատեք