Քաղցր կարկանդակ. Ընդամենը 10 րոպե և եթերային բլիթները սեղանին են

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Քաղցր կարկանդակ. Ընդամենը 10 րոպե և եթերային բլիթները սեղանին են

Փափուկ, քնքուշ և եթերային բլիթներ տապակի մեջ պարզ ու հեշտ եղանակով: Դուք կկարողանաք ազատված ժամանակը ծախսել տնային այլ գործերի վրա, առանց մտահոգվելու պատրաստվելիք նախուտեստի համի ու որակի հարցում:

Քիչ չարչարանք, կարճ ժամանակ և չքնաղ արդյունք: Անպայման փորձեք:

Քաղցր կարկանդակ

Քաղցր կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր 200 մլ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Ալյուր 3 բաժակ

_Քացախ 9% 1 թեյի գդալ

_Կարագ 30 գ

Քաղցր կարկանդակ

Քաղցր կարկանդակ

Քաղցր կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը շաքարավազով  հարել, մեջն ավելացնել կեֆիրը և խառնել:

_Լցնել մաղած ալյուրը, սոդան, աղը և խառնելով՝ ստանալ խմորը:

Խորհուրդ. Գուցե մի քիչ ավելի շատ ալյուր պետք լինի, բայց խմորը մի ծանրացրեք, ավելի լավ է ձեռքերով լավ հունցեք:

_Ծածկել խմորը և թողնել 10 րոպե:

_Խմորը գրտնակել 1 սմ հաստությամբ շերտով:

_Խմորին քսել հալված կարագ և փաթաթել ամուր գլանաձև:

_Կտրել խմորը կտորներով և յուրաքանչյուրը մի փոքր սեղմել կտրվածքի կողմով:

_Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ և շարել բլիթները:

_Տապակել երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը և դնել թղթե սրբիչներին:

Քաղցր կարկանդակ

Սառած բլիթների վրա ցանել շաքարի փոշի, մատուցելիս կարող եք պարզապես մեղր լցնել դրա վրա: Ամեն դեպքում, այսպիսի բլիթները շատ համեղ կլինեն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք