Պատրաստեք այս եղանակով փափուկ և եթերային քաղցր կրուասաններ ցանկացած միջուկով:

Քաղցր կրուասաններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք ջուր 200 մլ
_Տաք կաթ 200 մլ
_Աղ 1/3 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 1 տուփ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Ձու 2 հատ
_Ալյուր 750 — 800 գր
_Փափկած կարագ 180 գր
Միջուկի համար կարելի է վերցնել
_Եփած խտացրած կաթ, ջեմ, շոկոլադե մածուկ և այլն։
_Կարելի է անել առանց որևէ լցոնի:


Քաղցր կրուասաններ. Պատրաստման եղանակը
_Ջուրն ու կաթը խառնել, ավելացնել շաքարավազը, աղը, խմորիչը, խառնել մինչև միատարր զանգված ստացվի և թողնել խմորիչը 10 րոպե բարձրանա։
_Ձվերը կոտրել խառնուրդի մեջ, լցնել բուսայուղը, շաքարավազը (եթե առանց լցոնի է՝ լցնել 100 գր շաքարավազ), խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել խմորին, լավ հունցել, մինչև փափկի։
_Խմորը դնել տարայի մեջ, ծածկել թաղանթով և թողնել տաք տեղում, մինչև լավ բարձրանա։
_Խմորը մի փոքր հունցել և բաժանել 12 մասի, յուրաքանչյուրը կլոր շերտով գրտնակել։
_Յուրաքանչյուր շերտին կարագ քսել և շարել իրար վրա:
_Ստացված բուրգը գրտնակել մեծ շերտով և կտրատել 24 հատվածի՝ եռանկյունների։
_Միջուկը դնել լայն եզրին և փաթաթել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել կրուասանները, քսել հարած դեղնուց։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30-35 րոպե։
Ցանել շաքարի փոշի ըստ ճաշակի։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի կրուասաններ







