Քերած կարկանդակ. Պարզ ու արագ այս համեղ թխվածքը տատիկս պատրաստում էր երբ անսպասելի հյուր էինք գնում

կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Քերած կարկանդակ. Պարզ ու արագ պատրաստվող համեղ թխվածք:

Այնպես որ այսօր հրավիրում ենք ընկղմվել հիշողությունների գիրկը և վերհիշել մեր տատիկների պատրաստած քերած կարկանդակի առավել համեղ և պարզ բաղադրատոմսերից մեկը:

Քերած կարկանդակ թխելու համար մեզ պետք է ընտրել համապատասխան ջեմ: Անձամբ իմ դեպքում այս կարկանդակը մանկության հետ կապված ասոցիացիաներ է առաջացնում, երբ պատրաստվում է թթվաշ ջեմով այս վարդագույն նրբությունը:

կարկանդակ

Քերած կարկանդակ. Բաղադրությունը

_ 200 գ մարգարին,

_ 200 գ թթվասեր

_ 1 ձու

_ 1 թեյի գդ սոդա, քացախ

_ 200 գ ալյուր

_ 200 գ ջեմ կամ մուրաբա

Քերած կարկանդակ

Քերած կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Փափկած մարգարինը տրորել և դրան ավելացնել ձու և թթվասեր: Հարել բլենդերով կամ հարիչով:

_ Սոդան մարել քացախով և ավելացնել հիմնական մթերքներին: Ալյուրը ցանկալի է ավելացնել փոքր բաժիններով: Միջին հաշվով մոտ 200 գրամ է պետք գալու:

_ Խառնել մինչև խմորը պատրաստ լինի: Արդյունքում ստացված խմորը պետք է լինի փափուկ և մի քիչ կպչի ձեռքերին:

_ Խմորից մի կտոր մաս վերցնել աչքաչափով, դնել տոպրակի մեջ և 30-40 րոպե սառնարանի մեջ ենք դնում:

_ Այժմ խմորի հիմնական մասը պետք է ձեռքերով տարածել ձևամանի մեջ, առանց գրտնակ օգտագործելու:

_ Խմորի վրա քսել մուրաբա կամ ջեմ:

_ Սառեցված խմորը պետք է դուրս հանել սառցարանից և արդեն ջեմ քսած խմորի վերևում քերել խոշոր քերիչով, աշխատելով որ այդ առաջացած փշուրները հնարավորինս համաչափ ծածկեն ջեմի վերևի մասը:

_ Նախապես ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և թխել քերած կարկանդակը մոտ 20 րոպե:

Ուշադիր եղեք, կարկանդակը չի կարելի չափազանց չորացնել: Հենց որ մարգարինը դադարում է հալվել, կարկանդակի վրա հայտնվում է դարչնագույն կեղև: Այդ պահին կարկանդակը կարելի է  համարձակորեն հանել ջեռոցից, բայց դեռ որոշ ժամանակ թողեք, որ մնա ձևամանի մեջ, այդ դեպքում կարկանդակի միջնամասը նույնպես կհասնի համապատասխան թխման վիճակի:

Քերած կարկանդակ

Կարկանդակը պատրաստ է, վայելեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք