Քինոայով աղցան. Այս հատիկեղենը դեռ այնքան էլ շատ տարածված չէ մեզ մոտ, բայց շատ առողջարար է ու հաճելի համով:
Հիանալի սնունդ է, հատկապես նրանց համար, ովքեր մտածում են ճիշտ սննդակարգի հետևելու մասին: Քինոան լավագույն տարբերակն է, թեթև ուտեստներ պատրաստելու համար, դրանից շատ բան կարելի է պատրաստել, բայց այսօր առաջարկում ենք ծանոթանալ լոլիկով և կանաչեղենով աղցանի հետ:

Քինոայով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_50-60 գ քինոա
_2 փոքր թարմ լոլիկ
_մի փոքր փունջ մաղադանոս, համեմ և անանուխ
_1-2 պճեղ սխտոր

Աղցանի սոուս
_1-2 թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ
_1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ (կամ այլ բուսական յուղ)
_0.5 թեյի գդալ վուստերյան սոուս
_1 թեյի գդալ շաքար
_աղ և աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Խոհարարության եղանակը
_Քինոան եփում են գրեթե նույն կերպ, ինչ բրինձը: Այն պետք է եփել հավի արգանակի մեջ, որը չունենալու դեպքում կարող ենք պատրաստել խորանարդիկներից: Հիշեցնենք, որ հացահատիկները պատրաստելու համար պետք է 2 անգամ ավելի շատ ջուր վերցնել:
_Լոլիկը կտրել շրջանակներով, հանել սերմերը: Եթե երիտասարդ լոլիկ է կեղևը պետք չէ հանել:
_Պղպեղն ու լոլիկը բաժանել խորանարդիկներով:
_Ճզմել սխտորը մամլիչով:
_Սառած քինոային ավելացնել լոլիկ, սխտոր, կտրատած կանաչիներ:
_Պատրաստել սոուսը. յուղը, վուստերյան սոուսը, կիտրոնի հյութը, շաքարը խառնել, լցնել ամանի մեջ:
_Խառնել սոուսը, լցնել, համեմել աղցանը և լցնել մատուցման ամանի մեջ:

Քինոայով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Բլղուրով, ոսպով աղցան








