Իմ ընտանիքի սիրելի փխրուն քնջութով թխվածքաբլիթները, համեղ են և խրթխրթան: Իսկ շոկոլադն այս քաղցրությանը հետաքրքիր համ է հաղորդում։

Քնջութով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Քնջութ 260 գր
_Մեղր 50 գր
_Կարագ 60 գր
_Ձու 1 հատ
_Դառը շոկոլադ 30 գր
_Աղ մի պտղունց
_Ալյուր 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Չոր տապակի մեջ բովել քնջութի սերմերը։
_Շոկոլադը մանր կտրատել։
_Հարել կարագը մեղրով, ավելացնել ձուն։
_Կրկին հարել, ավելացնել մնացած բաղադրիչները և լավ խառնել։
_Խմորը ծածկել թաղանթով և դնել սառնարանը կես ժամ։
_Ջեռոցի տապակը քսել բուսայուղով և խմորը գդալով լցնել վրան։
_Թխել մոտ 15 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ոսկե դարչնագույնը։

Անուշահոտ թեյ պատրաստեք և ձեր հարազատների հետ վայելեք այս փխրուն թխվածքաբլիթները:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ հաեղ և նրբահամ թխվածքաբլիթներ







