Օղաբլիթներ. Փափուկ և համեղ քաղցրավենիքներ
Ուզում եմ կիսվել մի հրաշալի բաղադրատոմսով և պատմել, թե ինչպես են պատրաստվում ուկրաինական օղաբլիթները: Դրանք թխվում են շատ հեշտ և պարզ, իսկ համը պարզապես գերհագեցած է:
Դրանք մանկության տարիներին շատ էին վաճառվում: Ես շատ էի սիրում կաթի կամ թեյի հետ:

Օղաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 1 բաժակ
_Թարմ խմորիչ 30 գրամ
_Աղ 0.5 թեյի գդալ
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Փափուկ կարագ կամ մարգարին 3 ճաշի գդալ
_Ալյուր 2-3 բաժակ
_Ալյուր՝ ցանելու համար
_Ձու 1 հատ
_Վանիլային շաքար 1 տուփ

Օղաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Կաթը տաքացնել, ավելացնել շաքարավազը և խմորիչը: Թողնել 5-10 րոպե:
_Այնուհետև ավելացնել բուսական յուղը, աղը, կարագը: Ալյուր ավելացնելով խմորը հունցել:
_Թողնել 1 ժամ: Խմորը շատ չի բարձրանա և դա նորմալ է:
_Խմորը բաժանել 11-12 գնդի: Այդ ընթացքում մի կաթսայով ջուր դնել կրակի վրա:
_Ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ և 1 ճաշի գդալ բուսական յուղ:
_Մինչ ջուրը եռում է, ձեռքերը յուղեք բուսական յուղով և գնդիկներից ձևավորեք օղակներ:
_Դրանք գցել եռման ջրի մեջ, եփել 0,5 րոպե: Ուշադիր եղեք, որ օղաբլիթները չկպչեն հատակին:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և դնել եփած օղակները:
_Վրան հարած ձու քսել, առատորեն ցանել կակաչի սերմեր:
_Թխել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանով մոտ 25 րոպե:

Թերևս թվում է, որ ամեն ինչ բարդ է, բայց հավատացեք, հենց սկսեք պատրաստել, ամեն ինչ պարզ կդառնա:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







