Օրիգինալ թխվածքաբլիթներ. Փխրուն նուրբ համով քաղցրավենիք

Օրիգինալ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատ օրիգինալ թխվածքաբլիթներ, որը կարելի է պատրաստել ոչ միայն ամեն օրվա համար, այլ նաև որպես տոնական հյուրասիրություն, հատկապես երեխայի ծննդյան օրը։ Ամեն ինչ շատ գեղեցիկ և համեղ է ստացվում։

Օրիգինալ թխվածքաբլիթներ

Օրիգինալ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թթվասեր 100 գր

_Շաքարավազ 80 գր

_Ալյուր մոտ 340 գր

_Կարագ 150 գր

_Դեղնուց 1 հատ

_Կակաո 3 թեյի գդալ

_Կաթ 1 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ

_Վանիլին մի պտղունց

_Աղ՝ ըստ ճաշակի

_Ցանկության դեպքում՝ քնջութի սերմեր

Օրիգինալ թխվածքաբլիթներ

Օրիգինալ թխվածքաբլիթներ

Օրիգինալ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Քերել կարագը խոշոր քերիչով մաղած ալյուրի մեջ, ավելացնել մի պտղունց աղ։

_Զանգվածը տրորել՝ վերածելով փշրանքների։

_Թթվասերը խառնել շաքարավազի, վանիլինի, դեղնուցի հետ։

_Ավելացնել փշրանքները, փխրեցուցիչը և շաղախել շատ փափուկ խմոր։

_Բաժանել երկու մասի, մեկին խառնել կակաոն։

Հուշում. Կակաոն թող շատ լինի, կարևոր է, որ այն լինի որակյալ և յուղայնության բարձր տոկոսով, այդ դեպքում այս շերտն ամբողջովին շոկոլադե կլինի։

_Խմորի երկու մասերն էլ 30 րոպեով դնել սառնարանը։

_Մուգ խմորից փաթաթել երկար գլանիկ, իսկ սպիտակ խմորը շերտով գրտնակել։

_Շոկոլադե խմորը դնել սպիտակ խմորի եզրին ու ամուր խողովակաձև փաթաթել։

_Խողովակը գրտնակել մոտ 7 մմ հաստությամբ շերտ ստանալու համար։

_Կտրատել եռանկյունիներով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Տապակը դնել սառնարանում, որ սառչի 20 րոպե։

_Թխվածքաբլիթների վրա քսել կաթ և ցանել քնջութի սերմեր, բայց դա ըստ ցանկության է:

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

Օրիգինալ թխվածքաբլիթներ

Օրիգինալ թխվածքաբլիթներ

Սա շատ պարզ, համեղ, գեղեցիկ թխվածքաբլիթ է: Քնջութը հիանալի փոխարինվում է հալած շոկոլադով ջնարակով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք