Ֆիննական նրբաբլիթ. Արագ, համեղ և հեշտ բաղադրատոմս

Ֆիննական նրբաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սա ֆիննական նրբաբլիթի` պարզ և թեթև նախաճաշի, խորտիկի, կեսօրվա խորտիկի, ընթրիքի հավելման բաղադրատոմս է:

Մատուցելիս այն կարելի է քսել ջեմով, մեղրով, հատապտուղների սոուսներով կամ տարբեր միջուկներով։ Օրինակ՝ սամիթով քաղցր կամ աղ արած կաթնաշոռ, սոխով և հավի մսով սունկ, կակաչի սերմեր՝ ոլորված և խառնած մեղրով, չորացրած ծիրանով և ընկույզով։ Ամեն ինչ ձեր ճաշակին համեմատ կարող եք անել։

Ֆիննական նրբաբլիթ

Ֆիննական նրբաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Կարագ 70 գր

_Կաթ 800 մլ

_Շաքարավազ 50 գր

_Աղ 1 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 1/3 թեյի գդալ

_Ալյուր 230 գր

Ֆիննական նրբաբլիթ

Ֆիննական նրբաբլիթ

Ֆիննական նրբաբլիթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել աղով ու շաքարով, մինչև լուծվեն։

_Լցնել կաթի մի մասը, խառնել մինչև հարթվի:

_Լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, խմոր անել։

_Ավելացնել մնացած կաթը, խառնել։

_Ավելացնել հալած կարագը։ Խմորը լավ խառնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել ամբողջ զանգվածը։

_Թխել 200 աստիճան ջերմաստիճանով մոտ 20-30 րոպե։

_Թխելու ընթացքում մակերեսը կփչանա, բայց դա նորմալ է։

_Բլիթի վրա քսել միջուկը փաթաթել ռուլետ: Միջուկով այս բլիթներն ավելի համեղ են դառնում:

Ֆիննական նրբաբլիթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչից

Խնդրում ենք Գնահատեք