2 կրեմով տորթ Դոբոշ. Հունգարական բաղադրատոմսով ճոխ թխվածք

2 կրեմով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դոբոշը հունգարական 2 կրեմով տորթ է, որը բաղկացած է բիսկվիթի վեց շերտից՝ շոկոլադե կրեմով և կարամելային գլազուրով:

Բայց, քանի որ մենք այն թխում ենք մեզ համար և տնային պայմաններում, կարելի է բաց թողնել կարամելային գլազուրը, մնացած ամեն ինչում հավատարիմ մնալով բաղադրատոմսին։

Դոբոշ տորթի պատրաստումը երկար ժամանակ է պահանջում և հեշտ չէ։ Բայց ստացվում է անսովոր համեղ, նուրբ, ընդգծված շոկոլադե — ընկույզի համով։

2 կրեմով տորթ

2 կրեմով տորթ Դոբոշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Շաքարավազ 3/4 բաժակ

_Վանիլին 1 թեյի գդալ

_Պնդուկ 3/4 բաժակ (աղացած)

_Ալյուր 1/4 բաժակ

_Աղ 1/4 թեյի գդալ

Կրեմի համար (երկու տեսակի)

_Ձվի սպիտակուց — 340 գր (մոտ 5-6 ձու)

_Շաքարավազ 600 գր

_Կարագ 680 գր

_Շոկոլադ — 250 գր

_Լուծվող սուրճ 2 ճաշի գդալ

2 կրեմով տորթ

2 կրեմով տորթ Դոբոշ. Պատրաստման եղանակը

_Շերտերի համար մանրացնել ընկույզները (կտորներով խոշոր փշրանքներով):

_Ավելացնել մաղած ալյուրը, ձուն, շաքարավազը, վանիլինն ու աղը։ Խառնել ամեն ինչ (խմորը պետք է ջրիկ լինի):

_Մանրացված ընկույզը խառնել ալյուրի, ձվի, շաքարավազի և վանիլի հետ:

_Յուղաթղթի վրա գծել 20 սմ տրամագծով շրջան, գդալով խմորը դնել շրջանագծի վրա և բարակ շերտով հավասարաչափ տարածել շրջանագծի մակերեսին։

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 5 րոպե։

_Շերտերը պետք է մի փոքր կարմրեն, ապա հանել ջեռոցից։ Զգուշորեն առանձնացնել թղթից (դա բավականին բարդ է, քանի որ շերտերը հեշտ են փշրվում):

_Ընդհանուր առմամբ, պետք է թխել 8 շերտ։

_Հիմա հերթը կրեմինն է։ Դրանք երկուսն են լինելու՝ շոկոլադով և լուծվող սուրճով։

_Երկու կրեմների համար սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։

_Առանձին կաթսայի մեջ խառնել սպիտակուցները շաքարավազի հետ և դնելով ջրային բաղնիքի վրա, հարել հարիչով, մինչև թանձր փրփուր ստացվի։

_Հարիչը փոխել բահիկի և 2-ական ճաշի գդալ կարագ ավելացնելով, հարել մինչև թեթև եթերային կրեմ ստանալ։

_Այս կրեմի հիման վրա պատրաստել սուրճով տարբերակը։ Դա անելու համար պարզապես կրեմի հիմքի վրա (կարագ ավելացնելուց հետո) ավելացնել 2 ճաշի գդալ լուծվող սուրճ՝ լուծված 1 թեյի գդալ ջրի մեջ։

_Շոկոլադե տարբերակի համար կրեմին ավելացնել հալեցրած և սառեցրած մուգ շոկոլադը

_Պատրաստել տորթը՝ շերտին քսել կրեմ և ծածկել հաջորդով, այսպես անել մինչև վերջ։

2 կրեմով տորթ

Դոբոշ տորթի վրան և կողքերին ցանել կտրատած պնդուկը և զարդարել ամբողջական ընկույզով, անպայման մի քանի ժամով դնել սառնարանը, որպեսզի սառչի։ Սա տորթը ավելի համեղ կդարձնի:

2 կրեմով տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 տորթ Մարս, Ռաֆաելլո, Բաունտի

Խնդրում ենք Գնահատեք