3 Տնական ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք 3 Տնական  ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին։ Հաշված րոպեների ընթացքում պատրաստվում է, բայց յուրաքանչյուրի համը շատ երկար եք հիշելու, խոստանում եմ։

Դուք էլ խոստացեք, որ լայք, բաժանորդագրվել և զանգակ կոճակը անպայման հենց հիմա կսեղմեք ոգևորելով ինձ ու գնահատելով իմ աշխատանքը։

3 Զովացուցիչ ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

Տնական Լիմոնադ կամ Կոկտեյլ Բաղադրիչներ

Տնական Լիմոնադ կոկտեյլ 1

  • Խնձոր — 1 հատ
  • Ազնվամորի — 100 գր,
  • Նանայի տերևներ
  • Նարնջի հյութ Santal — 100 գր․

Տնական Լիմոնադ կոկտեյլ 2

  • Սառույց թեյից պատրաստված — 8 խորանարդ
  • Նարնջի հյութ Santal — 100 գր․
  • Վանիլին մեկ պտղունց
  • Կիտրոնի շերտեր — 6-7 շերտ

Տնական Լիմոնադ կոկտեյլ 3

  • Սուրճի սառույցե կտորներ
  • Կաթ Լակտել -100 գր․
  • Պաղպաղակ շոկոլադե 2 գնդիկ
  • Մեղր -1 թ․ գդ․

Տնական ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ Քայլ առ քայլ

Նախ առաջին քայլը համեղ լուծվող սուրճ և սև թունդ թեյ պատրաստելն է, այսինքն պետք է թրմենք։ Յուրաքանչյուրի 2-ական գդալ լցնենք և եռացող ջուր ավելացնենք մոտ 150 գրամ։ Թողնենք մինչև սառեն ամբողջությամբ։ Սովորաբար դուք ինձ նման սառցախցիկում ունեցեք տարբեր բաղադրության սառույցներ՝ գինու, թեյի, սուրճի, կիտրոնահյութի, թուրինջի, հավատացեք տարբեր իրավիճակներում շատ լավ լուծումներ կարող եք այս սառույցներով տալ հյուրասիրության ժամանակ։ Մինչ այս սառցե կտորները կսառեն մենք սկսենք պատրաստել։

3 Զովացուցիչ ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

Տնական Լիմոնադ կոկտեյլ 1

  • Մեկ կանաչ միջին չափի խնձորը մանրացնենք, կարող եք քաղցր մանր խնձոր էլ օգտագործել
  • Ավելացնենք ազնվամորու հատիկներ
  • Նանայի մի քանի տերևներ
  • Եվ մեր գլխավոր բաղադրիչը դա Նարնջի բնական հյութն է
  • Ընտրում եմ միշտ Santal
  • Բնական հյութ գտնելը, որը համով և որակով առանձնանում է և բավարարում է կոնկրետ իմ քիմքի պահանջներին շատ դժվար գործ է
  • Եթե ոչ տնական կոմպոտ , ապա իմ դեպքում նախընտրած ապրանքանիշը Santal-ը լրիվ բավարարում է իմ պահանջները
  • Այն իտալական տեխնոլոգիայով է պատրաստվում, Եվրոպայում նույնպես առաջատար դիրքերում է, ինչպես օրինակ ամռանը իմ սառնարանում
  • 100 տոկոսանոց հյութ է կոնկրետ այս նարնջի դեպքում, նաև նուռն եմ գնել, կրկին յուրահատուկ համեղ է
  • Բայց այսօր կօգտագործեմ նարնջի հյութ, այն կլրացնի մեր լիմոնադի համը
  • Եթե սիրում եք գազով լիմոնադներ, ապա կարող եք նաև այստեղ գազավորված ջուր ավելացնել
  • Հյութը պետք է ծածկի մեր մրգերին
  • Կհարենք այն ձեռքի հարիչով և վերջ կարող ենք մատուցել ավելացնելով նանայի թարմ տերևներ և ազնվամորի, կարելի է նաև սառույց
  • Մատուցելուց անմիջապես առաջ ենք պատրաստում, կարծում եմ կարիք չկար դա նշելու

3 Զովացուցիչ ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

Տնական Լիմոնադ կոկտեյլ 2

  • Սառցախցիկից կհանենք մեր նախապատրաստած սառույցները
  • Մեկ պտղունց վանիլին կլցնենք կամ դարչին, որի համը որ նախընտրում եք
  • Կօգտագործենք թեյի սառցե կտորները, մոտ 8 կտոր մեզ պետք կգա
  • Կրկին մեր լիմոնադը կհամալրի մեր Santal-ի նարնջի հյութը
  • Մի քանի կիտրոնի շերտեր կտրատենք ծակծկենք և լցնենք մեջը
  • Ամբողջությամբ ծածկենք մեր հյութով այս զանգվածը  և վերջ հերթական համեղությունը կարող ենք մատուցել

3 Զովացուցիչ ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

Տնական Լիմոնադ կոկտեյլ 3

  • Կօգտագործենք այս անգամ մեր լուծվող սուրճի սառցե կտորները, մոտ 8 կտոր մեզ պետք կգա
  • Վրան ավելացնենք կաթ Լակտել ապրանքանիշից
  • Հարկ եմ համարում նշել, որ Լակտելի կաթի բաղադրությունը ամբողջությամբ կաթ է և չի պարունակում չոր կաթ կամ կաթի փոշի, ուլտրապաստերիզացված է և հատուկ տեխնալոգիայով պատրաստման շնորհիվ երկար ժամկետ ունի, նաև շատ համեղ է
  • Մեկ թեյի գդալ մեղր կլցնենք հատուկ քաղցրասերների համար
  • Վերջում պետք է շոկոլադե պաղպաղակի երկու գնդիկով զարդարենք և համալրենք մեր կոկտեյլին, կարելի է նաև նուշի կամ ընկույզի, ինչպես նաև թխվածքաբլիթի փշրանքներ լցնել և վայելել

3 Զովացուցիչ ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ, որոնք Իսկական տոն են ստեղծում այս շոգին

Հրաշալի զովացուցիչ լիմոնադ կամ կոկտեյլ պատրաստեցինք, մինչ ես կվայելեմ դուք էլ որոշեք թե առաջինը որն եք փորձելու, անպայման փորձելուց հետո կգրեք ձեր կարծիքը դա ինձ շատ հետաքրքիր է։

3 Տնական ԼԻՄՈՆԱԴ կամ Կոկտեյլ Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք