Աղցան Ցլիկ․ Թեթև աղցան, որը հրաշալի լրացում է մսային ուտեստների

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր աշխատելու ենք փոքրիկների համար, մատուցենք աղցան ցուլիկ, ի դեպ Ցուլը գալիք տարվա խորհրդանիշն է։ Պարզ, մատչելի, արագ և համեղ լրացում մսային ուտեստի համար։

Աղցան Ցլիկ․ Թեթև աղցան, որը հրաշալի լրացում է մսային ուտեստների

Աղցան Ցլիկ բաղադրիչներ

  • Պանիր — 200 գր․
  • Կաթնաշոռ — 200 գր․
  • Սխտոր 1-2 ատամ
  • Կարտոֆիլ — 3 փոքր չափսի
  • Ընկույզ -4-5 հատ
  • Նուռ — 1 հատ
  • Լոլիկի չիր ձիթապտղի յուղի մեջ թրջած
  • Թթվասեր

Աղցան Ցլիկ պատրաստման եղանակը

  • Սկսենք պանիրը քերելուց, ցանկալի պանիրը շատ աղի չլինի
  • Եթե հոլանդական պանիր չունեք ձեռքի տակ, հոգ չէ․ կարող եք համեղ լոռի օգտագործել տեղական արտադրության
  • Մեկ ատամ սխտոր անցկացնենք քերիչով
  • Դնենք այս բաղադրիչները կողքի
  • Երեք միջին չափի խաշած կարտոֆիլ պետ կգա մեզ

Աղցան Ցլիկ․ Թեթև աղցան, որը հրաշալի լրացում է մսային ուտեստների

  • Պատառաքաղով մանրացնենք
  • Կաթնաշոռը կավելացնենք
  • Մեկ գդալ թթվասեր լցնենք իրար միացնելու համար
  • Մեր քերած պանիրն ու սխտորը ավելացնենք
  • Մի քանի ընկույզ մանրացնենք
  • Լոլիկի չիրը մի քանի ժամով թրջած թողնել ձիթապտղի ձեթի մեջ
  • Այն արդեն փափկել է, կարող եք մանրացնել մի փոքր մատներով, կարող եք ամբողջական լցնել
  • Մի բուռ նուռ լցնենք
  • Աղ և սև պղպեղ անենք
  • Պանրի աղիությունից կախված աղի չափը արդեն դուք կարգավորեք
  • Խառնենք մի լավ դնենք կողքի
  • Արդեն զարդարման պահն է, որը կարող եք հարմարացնել արդեն ձեր ձեռքի տակ եղած մթերքներին
  • Թթվասերը կամ մայոնեզը լցնենք տոպրակի մեջ և ափսեի վրա նախագծենք ցլիկի գլխի ձևը
  • Այս տարածքի շրջանակներում էլ լցնենք մեր աղցանը
  • Այն վրայից էլ պատենք թթվասերով կամ մայոնեզով
  • Ցուլի դունչը նռան հատիկներով առանձնացնենք
  • Աչքերի հատվածում ձիթապտուղներ դնենք
  • Բատոն հացով ստանանք մեր աղցան ցլիկ ի ականջներն ու կոտոշները
  • Ամրացնենք թթվասերով, որ չընկնեն
  • Քթանցքները նույնպես ձիտապտղով ստանանք
  • Իսկ քթանցքի օղը կիտրոնի կամ նարնջի կեղևից կդնենք
  • Ատամի չոփիկների օգնությամբ ամրացնենք այն քթանցքներով

Աղցան Ցլիկ․ Թեթև աղցան, որը հրաշալի լրացում է մսային ուտեստների

  • Դե կանաչիներով պատենք դնչի հատվածը
  • Եվ կարծես թե վերջ, ցուլի գլուխ ստացանք, բալիկները ուրախ են, մենք հոգնած չենք, աղցանն էլ պատրաստ է
  • Ինձ մնում է մեկ մաղթանք
  • Թող որ մեր փոքրիկները խաղաղ երկնքի տակ մեծանան

Դե ինչ, բարի ախորժակ։

Աղցան ցլիկ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք