Էկլեր Համեղ և Փքուն․ Եփովի կրեմով Պարզ և արագ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք էկլեր՝ համեղ և փքուն եփովի կրեմով, շատ ժամանակ չենք ծախսելու, ամեն ինչ շատ պարզ է և արագ։ Էկլերներ սիրում են համարյա բոլոր քաղցրակերները, իսկ պատրաստելուց վախենում են համարյա բոլոր երիտասարդները։ Այսօր իմ օրինակով կտեսնեք թե ինչ թեթև խնդիր է նման համեղ էկլերներ ստանալը։

Էկլեր Համեղ և Փքուն

 

Էկլեր Բաղադրատոմս

  • Գոլ ջուր — 1 բաժակ
  • Կարագ կամ մարգարին — 1 տուփ
  • Ալյուր — 1 բաժակ
  • Ձու — 4 հատ

Էկլերներ Կրեմ

  • Ալյուր — 2 ճ․ գդ․
  • Շաքարավազ — 10 ճ․ գդ․
  • Վանիլին — 1 թ․ գդ․
  • Կաթ — 1 բաժակ

էկլերի Պատրաստման հաջորդականությունը

  • Առաջին քայլը գոլ ջուր պատրաստելն է, ահա այս բաժակով, մեզ անհրաժեշտ է մեկ բաժակ վերցնել որպես չափս, դա կլինի 200 թե 250 գրամանոց, էականը մեկ հստակ բաժակին հետևելն է
  • Կաթսայի մեջ ենք լցնում ջուրը
  • Վերցնում ենք մեկ տուփ կարագ կամ մարգարին, որը ձեզ հարմար կլինի, կիսում ենք այդ տուփը մեկ կեսը ավելացնում ենք ջրի մեջ, մյուս կեսը կօգտագործենք կրեմի համար
  • Կաթսան հարկավոր է դնել միջին կրակի վրա և շարունակ խառնելով հալեցնել կարագը
  • Ընթացքում խառնում ենք, որ հավասարաչափ և արագ հալվի
  • Այժմ ջրի բաժակի չափսով ալյուր պետք է կամաց-կամաց մաղենք այս խառնուրդի վրա առանց կրակը անջատելու խառնելու շարունակաբար
  • Էկլերը ֆրանսիական աղանդեր է, 19-րդ դարից է տարածվել, հեղինակն է ֆրանսիացի խոհարար Կարեմը

Էկլեր Համեղ և Փքուն

  • Երբ վերջացնում ենք ալյուրի անհրաժեշտ չափաքանակը լցնել, մի քանի րոպե այդպես խառնելով բովելուց հետո արդեն զանգվածը պատրաստ է, ահա պետք է ստացվի այսպիսի կպչուն զանգված, որը խառնելուց կաթսայի հատակի վրա շղարշ կմնա, դա արդեն գրավական է, որ այս փուլը ավարտեցինք անջատում ենք գազօջախը և դնում ենք կողքի, որպեսզի այն սառչի
  • Այժմ այս զանգվածի վրա պետք է հատիկ հատիկ ձու կոտրենք, սկզբում կոտրենք փոքրիկ տարայի մեջ խառնենք և ավելացնենք խմորին, խմորը լավ խառնենք, հետո անցնենք հաջորդին, դա արվում է նրա համար, որ տարբեր իրավիճակներից ելնելով հնարավոր է 4 կամ 5 ձվի փոխարեն բավարար լինի 3 ձուն, դուք ընթացքում կզգաք, խմորը չպետք է շատ ջրիկ լինի, եթե միանգամից նախատեսված 4 ձուն լցնենք կարող է լավ չստացվի խմորը
  • Այս ձևով է պարտադիր ձվի ավելացնելը
  • Մեր բաժակի չափսին համապատասխանեց 4 ձուն, այս թանձրության զանգվածը լրիվ նորմալ է, այսինքն իդեալական է
  • Այժմ պետք է նախապատրաստենք ջեռոցն ու թավան
  • Ջեռոցը նախապես հարկավոր է լավ տաքացնել, եփելու ենք 160 աստիճանում, իհարկե ջեռոցի որակից շատ բան է կախված, դուք արդեն ինքներդ պետք է իմանաք ձեր ջեռոցի նրբությունները
  • Տապակի վրա կալկա ենք փռում վրան կարիք չկա ոչինչ քսելու
  • Պետք է գդալով փորձենք գեղեցիկ գնդիկների տեսքով դնել զանգվածը, մեկ ճաշի գդալը բավարար է միջին չափի էկլեր ստանալու համար, կա նաև ավելի երկար ճանապարհ նույնաձև էկլերներ ստանալու համար, դա էլ կներկայացնենք
  • Սա ուղարկենք ջեռոց և ես էլ ցույց կտամ մյուս հնարավոր տարբերակը էկլեր կերտելու
  • Դասական էկլերները ունեն երկարավուն տեսք, մի օր էլ նման էկլերներ կթխենք
  • Վերցնում ենք պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակ, որպես հարմար տարա հագցնում ենք ահա այսպիսի բանկայի մեջ և մեջը լցնում մեր խմորը, այնուհետև ցելոֆանի ներքևի եզրը կտրում ենք մկրատով և այս անցքից պետք է ձևավորենք գեղեցիկ էկլերներ
  • Այս դեպքում ավելի մանր կանենք, դա էլ է հարմար տարբերակ
  • Առաջին թավայի էկլերները արդեն պատրաստ են, դա փոխարինենք երկրորդ թավայով
  • Տեսեք ինչ հաճելի, փքուն էկլերներ ստացվեցին, 11 միջին չափսի էկլերներ և 13 փոքր չափսի արդեն երկրորդ թավայի մեջ
  • Սա ձեզ համար կողմնորոշվելու ցուցանիշ է
  • Իսկ այդ ընթացքում կպատրաստենք կրեմը
  • Համապատասխան կաթսայի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ ալյուր, այնուհետև 10 ճաշի գդալ շաքարավազ, եթե քաղցր շատ եք սիրում կարող եք 15 գդալի հասցնել շաքարավազը
  •  1 թեյի գդալ վանիլին ենք լցնում և խառնում ենք փոշիները իրար
  • Վերցնում ենք մեկ բաժակ կաթ և քիչ քիչ լցնում ենք փոշի զանգվածի վրա, այնպես որ խառնվի և գնդիկներ չմնան
  • Դնում ենք մարմանդ կրակի վրա և անդադար խառնելով հասցնում ենք եռման աստիճանի
  • Սա էկլերի դասական եփովի կրեմի բաղադրատոմսն է, իհարկե այսօր վաճառքի են հանված նաև էկլերներ սերուցքային կրեմներով, կամ հարիչով հարված կարագով, բայց իսկական էկլերի համն ու հոտը կզգաք միայն այս բաղադրատոմսի օգտագործմամբ
  • Այսօր արդեն էկլերի միջուկ որպես կարելի է ոչ միայն քաղցր կրեմ օգտագործել, այլև հալած պանիր, կամ ընդհուպ մինչև ժուլիենով կարելի է լցոնել, շատ համեղ կստացվի, եթե նման ալտերնատիվ բաղադրատոմսեր կցնականաք տեսնել մեր ալիքում, գրեք հաղորդագրությունների բաժնում, ես դա անպայման հաշվի կառնեմ
  • Կրեմի այսպիսի պնդությունը բավարար է այն կողքի դնելու համար
  • Այնուհետև մեր կարագի կամ մարգարինի երկրորդ կեսը լցնում ենք կրեմի այս տաք խառնուրդի մեջ և անընդհատ խառնելով հալեցնում ենք
  • Վերջ կրեմը պատրաստ է դնում ենք կողքի
  • Եթե հանկարծ հայտնաբերել եք, որ էկլեր թխելուց առաջ չեք նկատել, որ շաքարի փոշի չունեք տանը, հոգ չէ, մի անհանգստացեք, այժմ մենք հաշված րոպեների ընթացքում արագ կպատրաստենք և տնային պայմաններում կստանանք շաքարի փոշի
  • Ընդամենը մեզ հարկավոր է շաքարավազ, այն լցնում ենք հարիչ-բլենդերի խոշոր և կոշտ հատիկներ աղալու համար նախատեսված տարայի մեջ
  • Մի քանի րոպե աղում ենք այս հարիչով և վերջ․ շաքարի փոշին ստացանք տնային պայմաններում
  • Արդեն կարող ենք հանգիստ էկլերների կրեմները լցնել, շաքարի փոշով պատել և մատուցել
  • Միջին չափի էկլերներից մեր ձևավոր փոքրիկ էկլերները առանձնապես չեն տարբերվում, ահա նրանք, այնպես որ լրացուցիչ չարչարվել թե ոչ դուք որոշեք, ինձ որ լսեք գդալով էլ արագ և հեշտ կձևավորեք ամբողջը հաջորդ անգամ
  • Կրեմն արդեն սառել է բավականաչափ

Էկլեր Համեղ և Փքուն

  • Դե իսկ առանց նորամուծության ես իհարկե չէի կարող, այսօր էկլերների մեջ պատրաստվում եմ հատապտուղներ լցնել կրեմից բացի, լրացուցիչ տոնական և նուրբ էֆֆեկտ հաղորդելու համար
  • Եթե թարմ հատապտուղների սեզոն չէ, ապա կարող ենք բավարարվել սառցախցիկից հանված ելակով, ազնվամորիով, մոշով
  • Վերցնում էկլերը շուռումուռ տալով գտնում կարի համապատասխան հատված, որպեսզի կտրվածքը հնարավորինս աննկատ մնա, իհարկե կարելի է նաև խոհարարական հատուկ ներարկիչով ընդամենը մեկ անցքից ներս լցնել կրեմը, ավելի կոկիկ կստացվի, բայց քանի որ հատապտուղներ պետք է լցնենք մեջը, ուրեմն սուր դանակով կարերի հատվածից բացվածք կանենք, ներս կլցնենք մեկ կամ մի քանի հատապտուխ և կրեմ մոտ երկու-երեք թեյի գդալ յուրաքանչյուրի մեջ
  • Հարկավոր է խմորները եփելուց հետո ծածկի տակ պահել, որպեսզի մինչև կրեմով լցոնելը չչորանան և հեշտ ստացվի լցնելը
  • Զարդարում և մատուցում ենք հատապտուղներով, որոնք և ներսում են, իսկ դրսից առավել ևս չեն խանգարի
  • Մեր պատրաստած տնային պայմաններում շաքարի փոշին առատորեն կլցնենք էկլերների վրա
  • Նաև կարելի է նուտելլա կամ եփովի գլազուր լցնել վրան, դա արդեն ըստ ճաշակի
  • Մատուցելիս անպայման հարկավոր է ժպտալ, որպեսզի հյուրասիրությունը ավելի քաղցր ստացվի
  • Իհարկե կարող եք նաև հյուրերին պատմել, որ համեղ բաղադրատոմսեր ալիք եք գտել, որտեղից էլ հենց վերցրել եք այս պարզ բաղադրատոմսը, դա ինձ շատ հաճելի կլինի

Էկլեր Համեղ և Փքուն․ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք