Այսօր թխելու ենք երկար սպասված թռչնի կաթ թխվածք ը, մի համեղ նրբություն անչափ փափուկ և հալվող։ Անհնար է սա չփորձել թե պատրաստել, և թե ուտել։
Содержание
Թռչնի կաթ Թխվածք Բաղադրիչներ
Թռչնի կաթ խմոր
- Կարագ — 100 գր․
- Շաքարավազ — 200 գր․
- Ձու — 3 հատ
- Մեղր — 2 ճ․ գդ
- Կաթ — 3 ճ․ գդ․
- Սոդա — 1 թեյի գդալ
- Քացախ — 1 թ․ գդ․
- Ալյուր — 3 բաժակ
Թռչնի կաթ Կրեմ
- Շաքարավազ — 100 գր․
- Ալյուր — 3 ճ․ գդ․
- Կաթ — 300 գր․
- Կարագ — 150 — 200 գր․
- Վանիլին — 0,5 թ․գդ
Գլազուր
- Կակաո — 3 ճ․ գդ
- Շաքարավազ — 3 ճ․գդ․
- Կաթ կամ ջուր — 100 գր․
- Կարագ կամ ձեթ — 75 գր․
Թռչնի կաթ Թխվածք Բաղադրիչներ
- Սկսենք կրեմը պատրաստելուց
- Կաթսայի մեջ լցնենք կես բաժակ կամ 100 գրամ շաքարավազ
- 3 ճաշի գդալ ալյուր լցնենք
- Զանգվածը խառնելով ավելացնենք 1,5 բաժակ կամ 300 գրամ կաթ, քիչ քիչ լցնենք և խառնենք բոլոր գնդիկները տարրալուծվեցին դնենք գազօջախին մարմանդ կրակի վրա եփելու
- Կաթ չունենալու դեպքում ջրով կամ թթվասերով են եփում որոշ տանտիկիններ դա էլ է տարբերակ
- Եփովի կրեմի մի փոքր այլ տարբերակ ունենք մեր ալիքում, կարող եք դա էլ մտնել և նայել հղումը կլինի տեսանյութի տակ
- Խառնում ենք սիլիկոնե կամ փայտե բահիկով, որպեսզի գույնը չփոխվի կրեմի
- Կրեմի այս տարբերակում կարագը, մեր դեպքում համեղ Պրեզիդենտ ապրանքանիշի կարագի 200 գրամանոց տուփը 82% յուղայնությամբ, ամբողջությամբ լցնում ենք կրեմի մեջ և շարունակում հարել մինչև հալվի և անջատում ենք կրակը
- Ցանկալի է, որ օգտագործվող կարագի յուղայնությունը այս ցուցանիշից ցածր չլինի
- Կրակից վերցնում ենք և ավելացնում կես թեյի գդալ վանիլին
- Խառնում ենք և կողքի ենք դնում
- Խմորի համար մեզ մեր համեղ կարագից ևս կես տուփ պետք կգա
- Շաքարավազ 200 գրամ կավելացնենք
- 3 ձու կոտրենք
- 3 ճաշի գդալ կաթ
- 2-3 ճաշի գդալ մեղր
- Այս զանգվածը պետք է եփենք գոլորշու վրա մինչև բոլոր բաղադրիչները կհալվեն և կսկսեն պղպղջալ
- Քանի որ մեր խմորի մեջ մածուն չկա, որ սոդան մարի, ուստի սոդան կմարենք քացախով
- Մեկ թեյի գդալ սոդայի վրա լցնենք մեկ թեյի գդալ քացախ և սա ավելացնում ենք մեր խմորին
- Մեղրը ջերմամշակումից կորցնում է իր լավ օգտակար հատկությունները, ավելին ասում են որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մեղրի բաղադրությունը վեր է ածվում թունավոր նյութերի միացության
- Այսինքն այս զանգվածը երկար պահել գոլորշու վրա չարժի
- Հենց սկսի մի փոքր բարձրանալ ես անջատում եմ կրակը և այսպես տաք տաք վրան ավելացնում եմ ալյուրի մի մասը և թողնում մի փոքր սառչի այսպես
- Սեղանին հարկավոր է ալյուր լցնել առատորեն, արդեն հովացած խմորի զանգվածը շրջենք ալյուրի մեջ և սկսենք հունցել ալյուրը ըստ անհրաժեշտության ավելացնելով
- Ալյուրի հիմնական չափսը մոտ 600 գրամ է, բայց դա արդեն կախված է բոլոր բաղադրիչների որակից, պետք է ստանալ փափուկ հաճելի և հեշտ բացվող խմոր, որը կբաժանենք 4 գնդի
- Չորս շերտը լրիվ բավարար է թռչնի կաթի համար
- Ալրոտելով յուրաքանչյուր գունդը հենց կալկայի վրա էլ կբացենք և այդ սկզբունքով յուրաքանչյուր գունդը հերթով կթխենք ջեռոցում 180 աստիճանում մոտ 5-7 րոպե, շատ արագ են թխվում ուշադիր կլինեք
- Արագ հեռացնում ենք կալկան և շարում իրար վրա շերտը շերտի
- Բոլոր շերտերն էլ արդեն պատրաստ են, կրեմն էլ վաղուց սպասում է իր հերթին, շերտի վրայից վրձնով հեռացնենք ավելորդ ալյուրը և քսենք մեր կրեմը
- Եթե երբևէ այսպիսի կրեմով չեք փորձել, ապա հավատացնում եմ հրաշալի ներծծվում է, փափկում բամբակի նման, իսկ համն անկրկնելի է
- Վերջին շերտը բերանքսիվայր շրջենք, որպեսզի հատկապես ուղիղ երես ունենանք, մի փոքր էլ վերջին շերտի վրա եմ կրեմ քսում, որ լրիվ փափկի և դնում ենք կողքի մոտ երկու ժամով որպեսզի լրիվ կրեմ ներծծվի
- Պատրաստենք համեղ գլազուր
- 3 ճաշի գդալ կակաոն խառնում ենք 3 ճաշի գդալ շաքարավազի հետ
- Ավելացնում կես բաժակ ջուր, կաթ այսօր չենք ավելացնի, որպեսզի ավելի մուգ գլազուր ստանանք
- Մարմանդ կրակի վրա եփենք մինչև պնդանա
- 50 գրամ կարագ կավելացնենք և 2 ճաշի գդալ ձեթ լավ փայլուն գլազուր ստանալու համար
- Մի փոքր սառեցնելուց հետո կլցնենք թխվածք ի երեսին
- Սա դասական թռչնի կաթի բաղադրատոմսն է, իմ մորաքրոջ բաղադրատոմսը, որի հյուր գալուն և իր հետ բերված իր թխած այսպիսի թռնի կաթին միշտ անհամբեր սպասում էինք, երբ դեռ փոքր էինք
- Կարծում եմ շատերիդ համար էլ ծտի կաթը սիրելի և համեղ մանկության հիշողություն է
Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող Տեսանյությում
Դե ինչ, բարի ախորժակ։
Facebook Comments