Համով Խորիզ 2 րոպեում Պարզ և Արագ բերանում հալվող

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր շատ պարզ բաղադրատոմս ենք առաջարկելու, համով խորիզ կպատրաստենք 2 րոպեում, որը կարող եք օգտագործել ձեր պատրաստվելիք քաղցրավենիքներում։

Համով Խորիզ

Խորիզ Բաղադրիչներ

Ալյուր — 100 գր․

Շաքարավազ — 75 գր․

Վանիլին — 1 նոսր թեյի գդալ

Մեկ պտղունց աղ

Կարագ հալեցված — 100 գր․

Համով խորիզ պատրաստման քայլերը

_Մաղելով ափսեի մեջ լցնում ենք ալյուրը

_Վրան ավելացնում շաքարավազը

_Ավելացնում ենք վանիլինը

_Լցնում մեկ պտղունց աղ, որը քաղցրությունը կհավասարակշռի, դա պարտադիր է, մի փոքր խառնում ենք, մեջտեղում փոսիկ անում

_Այժմ այդտեղ պետք է լցնենք հալեցրած կարագը կամ յուղը, եթե շատ յուղոտին կողմնակից եք, ապա 100 գրամի փոխարեն կարող եք 150 գրամ վերցնել, այդ դեպքում ավելի կպչուն խորիզ կստացվի

_Այն լավ խառնում ենք, կարելի է և ձեռքերով, ես կփորձեմ իհարկե գդալով

_Շատ անուշ վանիլինի հոտ է ընկել, գաթա չթխելը ուղղակի մեղք կլինի

Համով Խորիզ

_Այս չափաբաժնով կկարողանաք պատրաստել երկու գնդից գաթաներ

_Վայելել, մեր ալիքում կա նաև գաթայի պատրաստման, ինչպես նաև խմորի բաղադրատոմսեր, կլինեն նաև մի քանի այլ շերտավոր խմորի և մածունով գաթայի պատրաստման տեսանյութեր

_Հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր համեղ բաղադրատոմսերը

Համով Խորիզ 2 րոպեում՝ Պարզ և Արագ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք