Համով Խորիզ 2 րոպեում՝ Պարզ և Արագ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր շատ պարզ բաղադրատոմս ենք առաջարկելու, համով խորիզ կպատրաստենք 2 րոպեում, որը կարող եք օգտագործել ձեր պատրաստվելիք քաղցրավենիքներում։

Համով Խորիզ

Խորիզ Բաղադրիչներ

  • Ալյուր — 100 գր․
  • Շաքարավազ — 75 գր․
  • Վանիլին — 1 նոսր թեյի գդալ
  • Մեկ պտղունց աղ
  • Կարագ հալեցված — 100 գր․

Համով խորիզ պատրաստման քայլերը

  • Մաղելով ափսեի մեջ լցնում ենք ալյուրը
  • Վրան ավելացնում շաքարավազը
  • Ավելացնում ենք վանիլինը
  • Լցնում մեկ պտղունց աղ, որը քաղցրությունը կահավասարակշռի, դա պարտադիր է, մի փոքր խառնում ենք մեջտեղում փոսիկ անում
  • Այժմ այդտեղ պետք է լցնենք հալեցրած կարագը կամ յուղը, եթե շատ յուղոտին կողմնակից եք, ապա 100 գրամի փոխարեն կարող եք 150 գրամ վերցնել, այդ դեպքում ավելի կպչուն խորիզ կստացվի
  • Այն լավ խառնում ենք, կարելի է և ձեռքերով, ես կփորձեմ իհարկե գդալով
  • Շատ անուշ վանիլինի հոտ է ընկել, գաթա չթխելը ուղղակի մեղք կլինի

Համով Խորիզ

  • Այս չափաբաժնով կկարողանաք պատրաստել երկու գնդից գաթաներ
  • Վայելել, մեր ալիքում կա նաև գաթայի պատրաստման, ինչպես նաև խմորի բաղադրատոմսեր, կլինեն նաև մի քանի այլ շերտավոր խմորի և մածունով գաթայի պատրաստման տեսանյութեր
  • Հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր համեղ բաղադրատոմսերը

Համով Խորիզ 2 րոպեում՝ Պարզ և Արագ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք