Ազնվամորու մուրաբա 15 րոպեում

ազնվամորու մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ազնվամորու մուրաբա 15 րոպեում. Մի քանի պարզ քայլեր, և ընդամենը մի քանի րոպեում դուք կստանաք հիանալի, նուրբ, անուշաբույր ազնվամորու մուրաբա:

Անմահական համ ունեցող այս մուրաբան իսկական հրաշք է քաղցրի սիրահարների համար: Պահածոն ունի պայծառ ու հարուստ գույն, իսկ համը պարզապես աննկարագրելի է: Անպայման պատրաստեք, չեք փոշմանի:

ազնվամորու մուրաբա

Ազնվամորու մուրաբա. Մեզ պետք կլինի.

  • Ազնվամորի 1 կգ
  • Ջուր 2 ճաշի գդալ
  • Կիտրոնաթթու 1/3 թեյի գդալ
  • Շաքարավազ 1 կգ

ազնվամորու մուրաբա

Ազնվամորու մուրաբա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկզբում պետք է ուշադիր տեսակավորել հատապտուղները, լվանում դրանք հոսող ջրի տակ և լցնում մեծ կաթսայի մեջ: Լցնել մի քիչ ջուր և եփել այսպես 5-7 րոպե:
  2. Այնուհետև ավելացնել կիտրոնաթթու, եփել ևս 5-7 րոպե, ապա ավելացնել շաքարը: Պարբերաբար զգուշորեն խառնել և եփել 5-7 րոպե:
  3. Պատրաստի ջեմը լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակել ստերիլիզացված կափարիչներով:

Չքնաղագույն ազնվամորու մուրաբան պատրաստ է: Այս եղանակով արագ և հեշտությամբ կարող եք պատրաստել համեղ մուրաբա ամբողջ ձմռան համար և այն վայելել ձմռան երկար, ցուրտ երեկոների ընթացքում` մի բաժակ տաք, անուշաբույր թեյով:

ազնվամորու մուրաբա

Ազնվամորու մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք