Վերջերս ես հաճախ թթվասերով խմորով Ախորժելի թխվածքաբլիթներ եմ պատրաստում: Սա պարզ և արագ խմորեղեն է՝ հեշտ հասանելի բաղադրիչներից: Նրանց պարզ խմորը հիանալի համադրվում է բառացիորեն ցանկացած քաղցր միջուկի հետ, որ կընտրեք ձեզ համար՝ շոկոլադ, եփած խտացրած կաթ, մուրաբա, ընկույզ, չամիչ, կամ այլ բան։
Նկատի ունեցեք, որ լցոնած թխվածքաբլիթներ պատրաստելու համար կարող է ալյյուրրի չափը փոփոխվել: Ամեն ինչ կախված է դրա որակից, թթվասերի յուղայնությունից և ձվի չափից։ Ավելի լավ է նախ լցնել ոչ լրիվ չափաբաժինը, իսկ հետո ավելացնել մնացածը՝ առաջնորդվելով խմորի խտությամբ։
Տնական թխվածքաբլիթների համար խմոր պատրաստելու համար հարկավոր է օգտագործել սառը կարագ, թթվասեր և ձու։ Կարագը կարելի է նույնիսկ նախապես դնել սառնարանում: Եթե թխվածքաբլիթ պատրաստելիս ձեռքերը հոգնում են, կարելի է պարզապես քերել սառեցված կարագը։

Ախորժելի թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ
_ Ցորենի ալյուր 230 գ
_ Թթվասեր 100 գ
_ Կարագ 70 գ
_ Շաքարավազ 50 գ
_ Ձու 1 հատ
_ Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ Վանիլին 1 պտղունց
_ Աղ 1 պտղունց
_ Ծիրանի ջեմ՝ ըստ ճաշակի

Ախորժելի թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_ Ալյուրը մաղել, ավելացնել աղը, շաքարավազը, փխրեցուցիչը և վանիլինը։ Չոր բաղադրիչներին ավելացրեք կարագ և փշուրներ արեք:
_ Ավելացնել թթվասերն ու ձուն, խառնել բաղադրիչները՝ հունցելով խմորը։
_ Բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը փաթաթել տոպրակի մեջ և դնել սառնարանում 40 րոպե։
_ Աշխատանքային մակերեսին ցանել ալյուր և գրտնակել խմորի կեսը։
_ Կտրել այն 16 եռանկյունների, դրանց լայն եզրին դնել ջեմը և փաթաթել թխուկները:
_ Նույնը կրկնել խմորի երկրորդ կեսի հետ։
_ Ռուլետները տեղափոխել յուղաթուղթ փռած ջեռոցի տապակի վրա։ Թխուկները ջեռոց ուղարկելուց առաջ դրանց վրա կարելի է քսել հարած ձու:
_ Թխել 10-15 րոպե նախապես 180°C տաքացրած ջեռոցում։

Թխվածքաբլիթներին կարող եք շաքարի փոշի ցանել։
Ի դեպ, այս խմորեղենի պատրաստման ևս մեկ գաղտնիք կա. Եթե չեք ցանկանում երկար սպասել խմորին սառնարանից, ապա այն դրեք սառցարանում 20 րոպեով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բուլկի կրուասաններ







