Աղցան տապակած սնկով. Գեղատեսիլ, համեղ նախուտեստ

Աղցան տապակած սնկով ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրատենք գեղեցիկ, թեթև Աղցան տապակած սնկով:

Իհարկե, հեշտ է կարմիր ձկան և ավոկադոյի համադրությամբ ցնցող նախուտեստ պատրաստելը: Իսկ ինչ է հնարավոր անել, եթե դուք փորձում եք գլուխգործոց պատրաստել մի բուռ շամպինիոնից, մեկ հավի կրծքամսից և մի քանի հավի ձվից: Որքան էլ տարօրինակ է, նույնիսկ այդպիսի անելանելի վիճակից կարելի է դուրս գալ: Եվ տապակած սնկով աղցանը դրա ապացույցն է:

Այս բաղադրատոմսով կստանաք տապակած սնկով և հավովհամեղ ու հագեցնող աղցան, որն իրականում բաղկացած է ընդամենը 5 բաղադրիչներից: Բայց այս նախուտեստում կարևոր դեր է խաղում սոուսը: Դրա շնորհիվ ոչ ոք նույնիսկ չի համարձակվում այս աղցանն անվանել պարզ ու սովորական:

Աղցան տապակած սնկով

Աղցան տապակած սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 300 գ

_Ձու 5 հատ

_Շամպինիոն 400 գ

_Սոխ 1 հատ

_Վարունգ 1 հատ

_Մայոնեզ 150-250 գ

_Կեֆիր 100 մլ

_Կարրի 0,5 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

_Սամիթ` ըստ ճաշակի

Աղցան տապակած սնկով

Աղցան տապակած սնկով. Պատրաստման եղանակը

_Նախ, պետք է պատրաստել անհրաժեշտ բաղադրիչները: Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ: Դրա մեջ տապակել խորանարդաձև կտրատված սոխը մինչև փափկի: Դրանից հետո լցնել շերտերով կտրատած սունկը:

_Ձվերը խաշել աղ արած ջրի մեջ: Հետո սառեցնել և մաքրել: Հավի կրծքամիսը խաշել աղած ջրի մեջ, մինչև որ փափկի: Պատրաստեք սոուսը՝ ամանի մեջ մայոնեզը խառնել կեֆիրի և կարրիի հետ:

_Դնել աղցանի օղակը մոտ 18 սմ տրամագծով ափսեի վրա: Առաջին շերտով լցնել պատրաստի և մի փոքր սառած սունկ:

_Հետո լցնել հավի կրծքամսի կտորները: Քսել այս շերտի վրա սոուս: Վրան լցնել մանր խորանարդներով կտրատված վարունգը: Դրանց վրա քերել 3 ձվի սպիտակուց՝ խոշոր քերիչով:

_Սպիտակուցների վրա քսել սոուս: Քերել հավի դեղնուցներն այդ շերտի վրա: Դնել աղցանը սառնարանում մեկ կամ երկու ժամ:

_Դրանից հետո հեռացնել աղցանի օղակը, զարդարել ուտեստը ձևավոր կտրված սպիտակուցներով և կանաչիներով:

Աղցան տապակած սնկով

Աղցանը պետք է լավ սառեցվի և ներծծվի: Նախուտեստը տորթի պես կտրատել եռանկյունիներով:

Աղցան տապակած սնկով պատրաստ է, այն շատ պայծառ ու գունեղ է: Ձեզ հաստատ դուր կգա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ ու գեղեցիկ աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք