Ամանորյա թխվածք. Այսպիսի աղանդեր պատրաստեք և հյուրերը ոչ միայն անմիջապես կուտեն այլ նաև հավելում կխնդրեն

Ամանորյա թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսպիսի համեղ Ամանորյա թխվածք պատրաստեք հագեցնող տոնական խնջույքի համար։

Եվ մի կարծեք, որ պետք է կես օր կանգնել վառարանի մոտ՝ խառնելով խմորը կամ մեկ տասնյակ բաղադրիչներից բաղկացած կրեմը։ Աղանդերն այնքան ախորժելի, քնքուշ և փափուկ է ստացվում, որ գրեթե բոլոր կտորները կանհետանան առաջին իսկ րոպեներին: Խորհուրդ եմ տալիս փորձել և հյուրասիրել բոլորին։

Այս ամանորյա թխվածքի պատրաստման համար շատ ժամանակ չեք ծախսի։ Խմորը պատրաստելու համար կպահանջվի 10 րոպե, իսկ հետո նույնքան՝ աղանդերի ձևավորման համար։ Չնայած պատրաստման պարզությանը, հյուրասիրությունը շատ համեղ և տոնական է ստացվում։

Ամանորյա թխվածք

Ամանորյա թխվածք. Բաղադրիչներ

_ Ձու 3 հատ

_ Աղ 1 պտղունց

_ Վանիլային շաքարավազ 16 գ

_ Շաքարավազ 150 գ

_ Արևածաղկի ձեթ 150 մլ

_ Կաթ 150 մլ

_ Փխրեցուցիչ 8 գ

_ Ցորենի ալյուր 300 գ

_ Շոկոլադե կաթիլներ 2 ճաշի գդալ

_ Դառը շոկոլադ 100 գ

_ Նուտելլա՝ ըստ ճաշակի

Ամանորյա թխվածք Ամանորյա թխվածք

Ամանորյա թխվածք. Պատրաստման եղանակը

_ Ձվերը հարել աղի, շաքարավազի և վանիլային շաքարի հետ մինչև ծավալը կրկնապատկվի և գույնը բացվի:

_ Շարունակելով հարել՝ լցնել արևածաղկի ձեթը և կաթը։ Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ և շաղախել խմորը։ Վերջում ավելացնել շոկոլադի կաթիլներ կամ քերուկ։

_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և հավասարաչափ տարածել խմորը:

_ Թխել 20 րոպե նախապես 175°C տաքացրած ջեռոցում։ Թողնել ընդերքը ամբողջովին սառչի։

_ Բիսկվիթը կտրատել շերտերով։ Յուրաքանչյուր երկրորդին քսել նուտելլա և ծածկել առաջինով։

_ Շերտերը 1 ժամով դնել սառնարանում։

_ Կտրել թխվածքը մասերի, թաթախել յուրաքանչյուրը հալած շոկոլադի մեջ։

_ Դեսերտը զարդարել մնացած շոկոլադով։ Դնել սառնարանում, մինչև շոկոլադը պնդանա։

Ամանորյա թխվածք

Բայց մի սահմանափակեք ինքներդ ձեզ: Այս թխվածքը կարելի է մատուցել ցանկացած տոնի համար կամ նույնիսկ թխել հանգստյան օրերի համար, քանի որ բաղադրատոմսը պարզ է և արագ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պարզ ու հեշտ ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք